Սիմոն

Հասմիկ Յուրիի Աբովյան

Հարց  

Որքան է ռիսկը,նախավիրահատական,ետվիրահատական շրջանում ինսուլին օգտագործելուց կախվածության առաջացումը:
Շնորհակալություն:

Պատասխան  

Սա ամենահաճախ տրվող հարցերից է: Ինսուլինի խնդիրը շատ արդիական է, քանի որ տարածված են միֆերը և սխալ կարծրատիպերը ինսուլինային թերապիայի մասին: Ինսուլինը մարդկային օրգանիզմի ամենակարևոր հորմոններից է, առանց որի կյանքն անհանար է: Դա անոբոլիկ հորմոն է, որը մասնակցում է  նյութափոխանակության բոլոր ձևերին՝ սպիտակուցային, ճարպային և ածխաջրածնային: Առանց դրա անհնար են օրգանիզմի կենսական նշանակության մի շարք ֆունկցիաներ: Ինսուլինի հիմնական դերը արյան մեջ շաքարի մակարդակի նորմայի պահպանումն է: Նորմայում ենթաստամոքսային գեղձն անընդհատ արտադրում է ինսուլի: Դա, այսպես կոչված, բազալ ինսուլինն է: Այն արտադրվում է նույնիստ լրիվ անոթի վիճակում: Իսկ երբ մենք սնունդ ենք ընդունում, հատկապես ածխաջրերով հարուստ, սկսում է շատ ավելի մեծ քանակությամբ ինսուլին արտադրվել, որը արյան մեջ եղած շաքարը մղում է դեպի մեր օրգանիզմի տարբեր հյուսվածքների բջիջները՝ չթողնելով, որ արյան մեջ շաքարի քանակը նորմայից բարձրանա: Շաքարային դիաբետի առաջին և երկրորդ տեսակների ժամանակ խախտվում է ինսուլինի արտադրությունը և նրա արդյունավետությունը: Առաջին տիպի շաքարային դիաբետի դեպքում  ամբողջովին բացակայում է  էնդոգեն (ներքին) ինսուլինի արտադրությունը, քանի որ վնասվում է ենթաստամոքսային գեղձի այն հատվածը, որտեղ արտադրվում է ինսուլինը: Այս խնդրով պացիենտները պետք է միքանգամից և ամբողջ կյանքում անցնեն ինսուլինաթերապիա: Երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեպքում ինսուլինը շարունակվում է արտադրվել, նույնիսկ ավելի շատ քան նորմայում է, սակայն այն լինում է ոչ արդյունավետ՝ ինսուլինի արդյունավետությունն ընկնում է: Այսպիսի պացիենտները հնարավոր է, որ ինսուլինաթերապիայի կարք չունենան և նրանց նշանակվեն շաքարն իջեցնող դեղամիջոցներ, դիետա և ֆիզիկական ծանրաբեռնվածություն: Սակայն լինում են դեպքեր, երբ շաքարային դիաբետով պացիենտներին անհրաժեշտ է լինում նշանակել ժամանակավոր կամ ցմահ ինսուլինաթերապիա: Այն պացիենտները, որոնք երկար ժամանակ ընդունում են շաքարն իջեցնող դեղամիջոցներ, այլևս չեն կարող առանց ինսուլինաթերապիայի: Սա նշանակում է, որ Բ-բջիջների (որոնք արտադրում են ինսուլին) պահուստային հնարավորությունները սպառվում են: Մարդու օրգանիզմում այլևս չի արտադրվում ինսուլին և այն պետք է ապահովել ներարկումների միջոցով: Լինում են դեպքեր, երբ շաքարային դիաբետի 2-րդ տիպ ունեցող պացիենտներին հարկավոր  է լինում նշանակել ժամանակավոր ինսուլինաթերապիա: Դա հնարավոր է լինում մարմնի ծավալի կտրուկ նվազման, ցանկացած վիրահատական միջամտությունների, հղիության, ինֆարկտի, ինսուլտի, տարբեր սուր վարակումների դեպքերում: Ինսուլինաթերապիան դրական ազդեցություն է ունենում վերը թվարկվածներից յուրաքանչյուրի դեպքում: Վիճակի բարելավումից հետո պացիենտը նորից կարող է անցնել պերորալ դեղամիջոցների ընդունմանը: Այս դեպքում ինսուլինից ոչ մի կախվածություն չի կարող լինել: Այլ հարց է, որ մարդը չի կարողանում ապրել առանց ինսուլինի՝ էնդոգեն, որն արտադրվում է նրա օրգանիզմում և էկզոգեն, որը նա ընդունում է ներարկման միջոցով: Վերջում մեկ կենցաղային օրնակ. Մենք ամեն օր սնունդ ենք ընդունում, քանի որ ունենք դրա կարիքը և չենք կարող առանց դրա ապրել, բայց ոչ այն  պատճառով, որ մեզ միօր կերակրել են և դրանով մեզ կախվածության մեջ գցել սնունդից, այլ այն պատճառով, որ իսզբանե մեր գոյությունն անհնար է առանց դրա: