Ապահովագրական ընկերության բժիշկ-մասնագետի թափուր աշխատատեղ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում

ՊԱՇՏՈՆ՝  Ապահովագրական ընկերության բժիշկ-մասնագետ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկն է, որը տարիներ շարունակ շուկայում զբաղեցնում է կայուն առաջատար դիրք: Ընկերությունը բարձրակարգ ապահովագրական ծառայություններ է մատուցում թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց՝ պաշտպանելով նրանց զանազան ռիսկերից: Ստեղծման առաջին իսկ տարվանից «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն մատուցում է առողջության ապահովագրության ծառայություններ, որոնց սպասարկման համար Ընկերության կազմակերպական կառուցվածքում առկա է Բժշկական հատուցումների վարչությունը:
Ներկա պահին նշված վարչությունում առկա է ապահովագրական ընկերության բժիշկ մասնագետի թափուր հաստիք: Մասնագիտությունը յուրահատուկ է և «երիտասարդ», այն կարևորագույն տեղ է զբաղեցնում բժշկական և ապահովագրական ոլորտների հատման դաշտում:
Ընտրված մասնագետին հնարավորություն է ընձեռնվելու աշխատել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի բազմահազար ապահովագրված անձանց, ՀՀ առաջատար բժշկական հաստատությունների բժիշկների և նրանց ղեկավարների, ինչպես նաև ՀՀ տնտեսության առաջատար կազմակերպությունների հետ: Մասնագետը աշխատանքային առաջին իսկ օրերից ներգրավվում է ուսումնա-աշխատանքային գործընթացի մեջ՝ դառնալով պրոֆեսիոնալ և դինամիկ զարգացող թիմի բաղկացուցիչ մաս: Նոր մասնագետի կրթումն իրականացվում է վարչության և բաժնի ղեկավարների կողմից, որոնց նա հաշվետու է իր ամենօրյա աշխատանքային պարտականությունները կատարելիս: Բժիշկ-փորձագետը պատասխանատու է իրեն կցված ապահովագրված անձանց առողջական վիճակի մոնիտորինգի, նրանց հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժման կազմակերպման, դրանց ֆինանսական և որակական վերահսկման համար: Մասնագետից պահանջվում է իր ապահովագրված անձանց առողջության ապահովագրության պայմանագրերի գերազանց իմացություն և դրանց մատչելի ու ճիշտ մատուցում: Բժիշկ-փորձագետը պետք է տեղեկացված լինի արդի բժշկագիտության բոլոր ճյուղերի նորագույն մոտեցումներին, պարբերաբար վարի լուսավորչական, ինտերակտիվ աշխատանքներ ապահովագրված անձանց հետ (առողջապահական և ապահովագրական թեմաներով): Աշխատանքի և մասնագիտական կայացման բարձր փուլերում մասնագետը պետք է ունենա իր ներդրումները բժշկական ապահովագրության նոր ծրագրերի ստեղծման մեջ:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

  • Ապահովագրված անձանց կողմից ներկայացված դիմումների և բժշկական փաստաթղթերի բժշկական և ապահովագրական փորձաքննություն:
  • Ապահովագրված անձանց դիմումների քանակական և որակական վերլուծություն:
  • Ապահովագրված անձանց հետ՝ բժշկական և ապահովագրական թեմաներով պարբերաբար կազմակերպվող հանդիպումների նախաձեռնում և իրականացում:
  • Բժշկական նշանակումների ճշգրտության և դրանց՝ արդի արձանագրերին համապատասխանության ստուգում:
  • Բժշկական հաստատությունների հետ առողջ համագործակցություն:
  • Ապահովագրված անձանց կողմից ստացված հեռախոսազանգերի սպասարկում:
  • Ապահովագրական պայմանագրերի գերազանց իմացություն և դրանց բովանդակության մատչելի մեկնաբանում հաճախորդներին:
  • ​Ապահովագրված անձանց բուժման համար հավաստիքների տրամադրում բժշկական հաստատություններին
  • Կանխարգելիչ բժշկական ստուգումների կազմակերպում, դրանց արդյունքների վերլուծություն և համապատասխան խորհուրդների տրամադրում Ապահովագրված անձանց
  • Այլ պարտականություններ անմիջական ղեկավարի հանձնարարությամբ


ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

  • Բարձրագույն բժշկական կրթություն
  • Բժշկի աշխատանքային փորձ (առավելություն է)
  • Բարձր մարդասիրական հատկանիշներ
  • Մարդկանց հետ շփվելու անհագ ցանկություն
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Ժպտադեմ դիմախաղ և դրական աուրա
  • Համակարգչային եւ ինտերնետային գրագիտության, մասնավորապես MS Office
  • Հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուների իմացություն


ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ. Խնդրում ենք Ձեր ռեզյումեն ուղարկել hr@ingoarmenia.am էլեկտրոնային հասցեին` նամակի “Թեմա/Subject” տողում նշելով «Ապահովագրական ընկերության բժիշկ-մասնագետ»:

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ` Մայիսի 25, 2018թ.


Հավելյալ տեղեկատվություն՝
Դիտեք մեր կայքը: www.ingoarmenia.am
Հետևեք մեր ֆեյսբուքյան էջին: https://www.facebook.com/ingoinsurance/