...

Կարեն Վարդանյան

Հարց  

Բարև Ձեզ, հարգելի բժիշկ։ Արդեն որքան ժամանակ է ինձ անհանգստացնում է ուժեղ քրտնարտադրությունը, ընդ որում ամբողջ մարմնի հատվածում։ Դիմել եմ բժշկի, սակայն ապարդյուն։ Խնդրում եմ պարզաբանել,թե արդյոք քրտնարտադրությունը բուժվում է և ում կարելի է դիմել ։

Պատասխան  

Քրտնարտադրությունը հիվանդություն չէ, այլ օրգանիզմի կենսական անհրաժեշտ ֆունկցիա, ինչն էլ ունի կարևոր ջերմակարգավորման նշանակություն: Եթե կա պաթոլոգիկ վիճակ (իսկ դա հնարավոր է միայն տեղում պարզել), ապա կարիք կա որոշ հետազոտություններ անցնելու և հարակից մասնագետների կողմից ևս խորհրդատվություն ստանալու: