Հարվածալիքային թերապիա` LAVANDA ֆիզիոթերապևտիկ կլինիկայում

LAVANDA ֆիզիոթերապևտիկ կլինիկայում իրականացվում է հարվածալիքային թերապիա, որը ցածր հաճախականության ձայնային ալիք է: Այն ներթափանցելով հյուսվածքներ` անմիջական ազդեցություն է թողնում ցավային կետերի վրա: Ֆիզիոթերապիայում օգտագործվում են միջին և ցածր ինտենսիվության ալիքային իմպուլսներ:

Բուժման կուրսը ներառում է 5-7 պրոցեդուրա` մինչև 7 րոպե տևողությոամբ, շաբաթական 2-ից 3 անգամ: Այս մեթոդը լավացնում է արյան շրջանառությունը, արագ վերականգնում է վնասված հյուսվածքները, ջլերը, կապանները` թողնելով ցավազրկող և հակաբորբոքային ազդեցություն:

Հարկ է նշել, որ հարվածալիքային թերապիան համարվում է բուժման լավագույն մեթոդներից մեկը և կիրառվում է մասնավորապես հոդերի, ջլերի բորբոքումների, օստեոխոնդրոզի, կրնկային ոսկրի գերաճի ժամանակ:

Կլինիկայում բժշկի խորհրդատվությունն անվճար է:
Հասցե՝ Տիգրան Մեծ 17/1

Հեռ`(010) 56 86 76, (095) 56 86 76