Սերը որպես հիվանդություն

Ավստրիացի գիտնականները բազմաթիվ հետազոտություններից հետո եկել են այն եզրակացությանը, որ սերը հոգեկան հիվանդություն է: Ուսումնասիրելով սիրող մարդկանց ուղեղի կեղևը, հայտնաբերել են, որ կեղևում գոյանում են նեյրոնային կապեր, որոնք առաջացնում են խիստ հույզեր և ապրումներ:


Պարզել են նաև, որ սերը ավելի ուժեղ է լինում բաժանված ժամանակ, երբ սիրողը հեռու է իր ընտրյալից: Ցավոք նրանք եկել են նաև այն ենթադրությանը, որ դա ժամանակավոր բնույթ ունի և հավերժ սեր  հասկացությունը ըստ ավստրիացի գիտնականների սխալ է:


Սերը դրական զգացմունք է, բայց հաճախ նրա կորստից կամ սիրած էակին չհասնելու հետևանքով, սիրող մարդը ընդունակ է հիմարություններ անել, ընդհուպ մինչև ինքնասպանություն:


Սերը նկարագրվում է որպես հիվանդագին վիճակ,որն ունի հետևյալ ախտանիշները.


1.Անընդհատ մտքեր սիրո առարկայի հետ կապված:



2.Սուր ,հիվանդագին պահանջներ սիրո օբյեկտի պատասխան սիրո նկատմամբ:



3.Փոխադարձ զգացմունքի դեպքում Էյֆորիայի(երջանկության) զգացողություն:



4.Այնպիսի կենտրոնացում սիրո օբյեկտի վրա,որ մարդը կարող է չնկատել կամ չհետաքրքրվել իր շրջապատում տեղի ունեցող իրադարձություններից:


5.Ուժեղ կապվածություն դեպի սիրո օբյեկտը:


Հոգեբաններից շատերը պնդում են որ սերը դա երեք տարրերի հավաքածու է կապվածություն,խնամք ու  մտերմություն:


Սերը համեմատվում է ներկապնակի հետ,որտեղ կան հիմնական երեք գույներ` Էրոս, Լուդոս և Ստորգե:


1.Էրոս-սեր դեպի իդեալական մարդը:


2.Լուդոս-սերը որպես խաղ:


3.Ստորգե-սերը որպես ընկերություն:


Այս գույները կարելի է խառնել ու ստանալ 9 գույն:
Օրինակ եթե ներկապնակում խառնենք Էրոսն ու Լուդոսը, ապա կստանանք Մանիա` մոլեգին սեր: Եթե Լուդոսն ու Ստորգեն` կստանանք Պրագման` իրատեսական ու գործնական սեր: Եթե Էրոսն ու Ստորգեն` կստանանք Ագապե` կարեկից ու անձնազոհ սեր:


Հոգեբանները բաժանել են սիրո երկու տեսակ` կարեկցող ու կրքոտ:
Կրքոտ սերը կախված է ուժեղ և անկառավարելի զգացողությունների հետ:Ինչպես նաև կախված է դաստիարակությունից և հանգամանքներից:
Կարեկցող սերը որակապես ուրիշ է:Իդեալական դեպքում կրքոտ սերը դառնում է նաև կարեկցող:
Այսպիսի սերը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և կարելի է անվանել այն սեր-ընկերություն,երբ մարդկանց ուղղակի հաճելի է շփվել միմյանց հետ և ժամանակ անցկացնել: