Հունիսի 29-ին կկայանա ՀՀ ակնաբույժների ասոցացիայի հանդիսավոր նիստը՝ նվիրված Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադրման 40 ամյակին:

Սիրով տեղեկացնում ենք, որ ս/թ.-ի հունիսի 29-ին, ժամը 10:00-ին, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի  Գիտական խորհուրդի նիստերի դահլիճում /Կորյունի փող., 2-րդ շենք, առաջին հարկ/ կկայանա ՀՀ ակնաբույժների ասոցացիայի հանդիսավոր նիստը՝ նվիրված Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադրման 40 ամյակին:
Նույն օրը տեղի կունենա նաև գիտական նստաշրջան, որին ներկայացված կլինեն գիտական զեկուցումներ ժամանակակաից ակնաբուժության բոլոր ողղություններից:
Զեկույցների տևողությունը-10-15ր., նյութերը/զեկույցի, կազմակերպության անվանում, կատարված աշխատանքի վայրը, հեղինակների և զեկուցողների անունները, պաշտոն, գիտական կոչում/ ուղարկել alexmalayan@yahoo.com էլեկտրոնային հասցեով, մինչև ս/թ.-ի հունիսի 22-ը ներառյալ: