Ինչպե՞ս է իրականացվում ստոմատոլոգիական առաջնային խորհրդատվությունը. ակնկալիքներ և իրականություն

Doctors.am-ի հյուրասրահում «Ինդիվիդում» ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ  Մարինե Մկրտչյանն է:

Ի՞նչ ակնկալիքներ ունի պացիենտը, երբ որոշում է դիմել բժիշկ-ստոմատոլոգի խորհրդատվության

Թվում է, թե կարելի է մի քանի րոպեների ընթացքում ներկայացնել խնդիրը, իմանալ բժշկի կարծիքը և հեռանալ բավարարված կամ ոչ այնքան, իսկ իրականում որքա՞ն ինֆորմացիա է ստանում պացիենտը` այցելելով «Ինդիվիդում» ստոմատոլոգիական կլինիկա:

  • Ծանոթանում է կլինիկայի ադմինիստրատորի հետ,  ով ներկայացնում է կլինիկայի կարգ ու կանոնը, օգնում է լրացնել բժշկական քարտը, կազմակերպում է բժշկի և պացիենտի հանդիպումները, զբաղվում է բոլոր կազմակերպչական հարցերով:
  • Ծանոթանում է կլինիկայի ընդհանուր մթնոլորտին, բուժ. անձնակազմին՝ մարդկանց, ում օգնությամբ  իրագործվում է բոլոր բժշկական միջամտությունները:
  • Ծանոթանում է կլինիկայի սանիտարա-հիգիենիկ վիճակին, ցանկության դեպքում բուժ. քույրերի  օգնությամբ  կազմակերպվում է շրջայց, որի ընթացքում պացիենտը կարող է ծանոթանալ բժշկական գործիքների ախտահանման գործընթացին, սարքավորումներին, գործող կանոններին:
  • Ծանոթանում է կլինիկայում կատարված ստոմատոլոգիական աշխատանքներին լուսանկարների միջոցով:

Ի՞նչ փուլերից է բաղկացած բժշկական խորհրդատվությունը

  1. Պացիենտը մանրակրկիտ ներկայացնում է իր գանգատները,  կատարվում է վիճակի օբյեկտիվ քննություն և կատարվում են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, այդ թվում ռենտգեն  ախտորոշում (OPTG ), անհրաժեշտության դեպքուն համակարգչային տոմոգրաֆիա, ախտորոշում ներբերանային տեսախցիկի օգնությամբ, որի ընթացքում պացիենտը մոնիտորի վրա կարող է տեսնել այնպիսի մանրամասներ, որոնք անզեն աչքով տեսանելի չեն:Ըստ անհրաժեշտության պացիենտը հնարավոր է անցնի լրացուցիչ հետազոտություններ:
  2. Կատարվում է պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանում, որի ընթացքում պացիենտը նկարահանվում է մի քանի դիտանկյուններից, այդ նկարները օգտագործվում են  թե ախտորոշման, բուժման, բուժման պլանը կազմելու, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ խորհրդատվության համար, նաև մինչև - հետո արդյունքը գնահատելու նպատակով:
  3. Կազմակերպվում է լրացուցիչ խորհրդատվություն նեղ մասնագետների հետ: Խորհրդատվությանը կարող են մասնակցել միաժամանակ մի քանի նեղ մասնագետներ (իմպլանտոլոգ, էնդոդոնտիստ, օրթոդոնտ):

Բժշկական խորհրդատվության ամբողջական լինելը հիմք է հանդիսանում ճշգրիտ ախտորոշման և հետևաբար գրագետ բուժման պլան առաջարկելու համար: Խորհրդատվությունից  հետո կազմակերպվում է ներկլինիկական բժշկական կոնսիլիում, երբ տվյալ իրավիճակը մանրամասնորեն և բազմակողմանի հետազոտված և քննարկված է, պացիենտին առաջարկվում է բուժման պլան, որում հաշվի են առնված կատարվելիք աշխատանքի ծավալը, հերթականությունը ըստ կարևորության և անհրաժեշտության:

Անհրաժեշտ է նշել, որ պացիենտին բացի հիմնական բուժման պլանից  առաջարկվում է ալտերնատիվ տարբերակ (էկոնոմ): Առաջին տարբերակը ենթադրում է նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, հաճախ այն լինում է ավելի ծախսատար: Երկու տարբերակում  էլ  ներկայացվում  է  բուժման արժեքը, նաև փուլերի բաժանված  վճարման պլան:

Շատ հաճախ պացիենտը տեղյակ է լինում իր ունեցած խնդիրների փոքր մասից, բժշկի խնդիրն է բացահայտել բոլոր թվացյալ փոքր, սակայն հաճախ լուրջ հետևանքների դրդապատճառ հանդիսացող խնդիրները, այսպես կոչված ջրի երես բերել բոլոր ստորջրյա քարերը:

Պետք է  առանձնացնել մարդկային գործոնը, որպես կարևորագույն և անփոխարինելի բժշկական խորհրդատվության և առհասարակ գրագետ բուժում իրականացման գործընթացում: Այո, շատ կարևոր է կլինիկայի հագեցվածությունը գերժամանակակից սարքավորումներով, կարևոր է նաև նորարական նյութերի և տեխնոլոգիաների կիրառումը, քանի որ ստոմատոլոգիական ոլորտում  զարգացման արագությունը չափազանց  բարձր է և ժամանակակից  բարձր պրոֆեսիոնալիզմը  անդադար կրթություն և վերապատրաստում է ենթադրում: Եվ միայն բժիշկն է հանդիսանում այն միջնորդը, որը այդ նորարարությունը կարող է կիրառելի դարձնել պացիենտի համար: Բժիշկն է, որ օգտագործելով իր տարիների փորձը, գիտելիքները, բժշկական ինտուիցիան կարող է առաջարկել համապատասխան բուժման պլան և իրագործել այն:

Առանձնահատուկ նշանակություն ունի բժշկի կարողությունը տվյալ իրավիճակը մանրամասնորեն ներկայացնելը  պացիենտի համար հասկանալի լեզվով, հնարավորինս շրջանցելով մասնագիտական տերմինալոգիան: Ոչ պակաս կարևոր է անձնական հատկանիշները, դիմացինին լսելու և խորապես հասկանալու ունակությունը, պացիենտի հոգեբանական և այլ առանձնահատկությունների բացահայտելու կարողությունը:

 

Պատահական չէ, որ փիլիսոփաներից մեկն ասել է՝ «եթե բժշկի հետ զրույցից հետո պացիենտի վիճակը չի թեթևանում, ապա նա բժիշկ չէ»:

«Ինդիվիդում» ստոմատոլոգիական կլինիկա