19-20-րդ դարի հայկական բժշկական-ախտորոշիչ գործիքներ (ֆոտոշարք)

Հայ բժշկության պատմության թանգարանի նպատակն է հավաքել, պահպանել, ցուցադրել և սերունդներին փոխանցել հայ ժողովրդի դարավոր բժշկական մշակութային ժառանգությունը հանդիսացող նյութական և հոգևոր արժեքները, ինչպես նաև հայ բժշկության բազմադարյա հարուստ  ավանդույթները պրոպագանդել Հայաստանի բնակչության, Սփյուռքի հայության և օտարերկրացիների շրջանում:  
 
Հայ բժշկության պատմության  թանգարանում ցուցադրված են հավաքածուի շուրջ 30 000 ցուցանմուշներից ընդամենը 5000։ Թանգարանի ցուցադրությունը կարելի է պայմանականորեն բաժանել մի քանի բաժինների՝ պեղածո-հնագիտական, երկրագիտական-ազգագրական, կենցաղային, բժշկության հետ առնչվող նյութեր, բուն բժշկական նյութեր, գրադարան, արխիվ, ֆոտոարխիվ:
Թանգարանում ցուցադրված են պղնձե, կավե, հախճապակյա, ապակյա ամաններ, կժեր, սափորներ, սկահակներ, սրվակներ, մետաղյա, փայտե իրեր, բրոնզե, քարե, փայտե հավանգներ, բժշկական գործիքներ և սարքեր, երաժշտական գործիքներ, գրքեր, փաստաթղթեր, լուսանկարներ, կահույք, կահկարասի, պեղածո նյութեր, այդ թվում՝ մարդկային մասունքներ և այլն:
 
Թանգարանի արժեքավոր ցուցանմուշներից են օրինակ, Մեծամորից բերված 5000-ամյա  սափորը, Գորիսից բերված կավե սրվակները, Արտաշատի Ջրահովիտ գյուղի պեղումներից հայտնաբերված մարդու 5000-ամյա կմախքը` գանգոսկրի ախտաբանությամբ, 100-200 տարի առաջ աշխարհի տարբեր քաղաքներում տպագրված բժշկական գրքեր, օրինակ, Պետրոս Քալանթարյանի 1793 թ. Նոր Նախիջևանում տպագրված ”Բժշկարան համառոտ” գիրքը, Մխիթար Հերացու՝ XII դ. գրված և 1832 թ. Վենետիկում տպագրված “Ջերմանց մխիթարություն” գիրքը, այլ հայ, ռուս և օտարազգի անվանի բժիշկների գրքեր, հաճախ ինքնագրերով, ընծայագրերով, մակագրություններով ու անձնական կնիքներով կնքված հրատարակություններ, 19-20-րդ դդ. նշանավոր բժիշկների ձեռագիր գրքեր և ուսանողական տետրեր, աշխարհի տարբեր քաղաքներում հրատարակված 100-150 տարվա հնության հայկական բժշկական պարբերականներ, հայ երևելի բժիշկների  լուսանկարներ ու փաստաթղթեր,

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայ բժշկության պատմության թանգարանում ցուցադրված 19-20 դ. նմուշներ:

 

Բժշկի անհատական արկղիկ 20-րդ դարի սկիզբ. բժշկի պայուսակի անբաժան մասը կազմող արկղիկի մեջ երևում են ռետինե խողովակավոր ֆոնենդոսկոպը, ստեթոսկոպը, շպատելները, ունելիները և նշտարը:

-----

Բժշկական կշեռք և կշռաքարեր

Դեղագործական կամ բժշկական հավասաևաթև ձեռքի կշեռքն օգտագործվում է դեղագործության մեջ դեղերի բաղադրիչները կշռելու և դեղեր պատրաստելու նպատակով:

-----

                   

Ժանեի ներարկիչ 20-րդ դար

Ժանեի ներարկիչը նախատեսված է օրգանիզմից տարբեր տեսակի հեղուկներ արտածծելու, խոռոչները լվանալու համար, ինչպես նաև, հիվանդի օրգանիզմ զոնդի միջոցով հեղուկ, կերակուր կամ դեղորայք ներմղելու համար:

-----

 

Վիրաբուժական գործիքներ 20-րդ դարի սկիզբ

-----

Սնդիկային ջերմաչափեր 20-րդ դար

-----

Մանրադիտակ 19-րդ դար. այն օգտագործվել է գիտության տարբեր ոլորտներում, այդ թվում նաև բժշկության մեջ:

-----

Օբսիդիանե դանակ, քարե դար

Օբսիդիանը բնական հրաբխային մուգ գույնի ապակի է: Քարե դարում օբսիդիանն օգտագործվել է  քերիչ, դանակ, գեղարդ մանգաղ և այլ իրեր պատրաստելու համար: Հին բժիշկները օբսիդիանե դանակով կատարել են վիրահատություններ: Գիտության կողմից ապացուցվել է, որ օբսիդիանե սայրով նշտարով կտրած վերքն ավելի արագ է լավանում, քան մետաղե նշտարինը:

-----

Պղնձե հավանգներ՝ իրենց կոթերով

Պղնձե հավանգը՝ կենցաղային իր լինելուց բացի օգտագործվել է դեղագործության և բժշկության մեջ: Հավանգը համարվում է դեղագործության խորհրդանիշը : Հին դեղագործները և բժիշկները հավանգի մեջ ծեծել, տրորել և մանրացրել են բուսական և հանքային ծագման նյութերը և դրանցով դեղեր պատրաստել:

-----

Մետաղյա գործիքներ

Բժիշկներն այս գործիքներն օգտագործում էին գանգրենայի ենթարկված վերջույթն անդամահատելու նպատակով: 

-----

Ստեթոսկոպներ 

Ստեթոսկոպը նախատեսված է ներքին օրգանների (սիրտ, թոքեր, բրոնխներ, աղիներ և այլն) աշխատանքի ձայներն ու աղմուկները լսելու համար: Իրենից ներկայացնում է փայտից, մետաղից կամ պլաստմասից

-----

Ակնոցային ոսպնյակներ 19-20-րդ դար

Փորձնական ակնոցային ոսպնյակների համալիրը նախատեսված է տեսողության շեղումներն ախտորոշելու, ինչպես նաև ակնոցի ընտրություն կատարելու համար:


Աղբյուր՝ Doctors.am
Տեղեկատվությունը՝ Medicalmuseum.am
22 Ապրիլի, 2015