Ինչպե՞ս խուսափել սնկային թունավորումներից. թունավորման առաջին նախանշանները

Սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ սննդում սնկի օգտագործումից հետո 1.5-2 ժամ անց: Թունավորումից խուսափելու համար զգուշացնում ենք.

  • չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ,
  • չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների ու երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի,
  • սննդում չօգտագործել հում սունկ,
  • սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում ,
  • չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի,
  • հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել,
  • ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:

           

Թունավորման նախնական ախտանշաններն են՝

  • սրտխառնոց
  • փսխում
  • սուր ցավեր որովայնի շրջանում
  • ջերմություն
  • ստամոքի և բարակ աղու բորբոքում
  • գլխապտույտ

Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:


Աղբյուրը՝ Doctors.am
Տեղեկատվությունը՝ ՀՀ Առողջապահության նախարարության
07 Հուլիսի, 2015