Տարածված սխալ կարծիք մազաթափության մասին

Մազերը կարճ կտրելուց հետո դրանք ավելի լավ կաճեն
Սա սխալ ենթադրություն է, չնայած արմատացած է մեր մեջ դեռ մանկուց: Մազի աճի համար պատասխանատու է արմատը, ոչ ծայրերը, հետևաբար, մազերը կտրելը դրանց հետագա աճի վրա չի ազդում:
 
Եթե ընտանիքում ճաղատ մարդիկ են եղել, դուք էլ անպայման կճաղատանաք
Իրականում կա ճաղատության տեսակ, որն ազդում է ընտանիքի արական սեռի ներկայացուցիչների վրա: Սա գենետիկորեն պայմանավորված է , սակայն բացարձակ փաստ չէ:
 
Մազաթափությունը կապված է սննդարար նյութերի պակասի հետ
Սա տեսականորեն հնարավոր է, սակայն դեպքերի մեկ տոկոսում: Իրականում սնունդը այնքան ուժեղ չի ազդում մազերին, որքան սովոր ենք կարծել:
 
Չկան գիտական ապացույցներ, որ վիտամինները ամրացնում են մազերի ֆոլիկուլները, հետևաբար չի կարելի պնդել թե նրանք կանխում են մազաթափությունը: Կան հետազոտություններ անցաց հատուկ պրեպարատներ ուղղված մազաթափության դեմ, սակայն դրանք նշանակում է մաշկաբանը:
 
Մազերի գելը կամ լաքը վնասում են մազարմատները
Իրականում այս միջոցները ազդում են միայն մազանոթների արտաքին զոնային, հետևաբար նրանց օգտագործումը մազաթափության հետ կապ չունի: Սակայն դրանք առաջացնում են մազի արտաքին փոփոխություններ, ընկնում է մազի որակը:
 
Գլխարկներ կրող մարդիկ հակված են մազաթափության
Ոչ, արտաքին էլեմենտները մազերի արմատների վրա ազդեցություն չունեն: Մազերը թթվածնով հարստանում են արյան շրջանառության միջոցով, այլ ոչ օդից:
 
Եթե սկսել եք ճաղատանալ՝ այս պրոցեսը դադարեցնելն անհնար է
Ճաղատությունը կարող է տարբեր գործոններով պայմանավորված լինել, որոնք ախտորոշում է մասնագետը: Այսպիսով ժամանակին և ճիշտ ախտորոշումն ու համապատասխան բժշկական միջամտությունը որոշ դեպքերքում կարող են փոխել իրավիճակը: 
 
Մազաթափությունը անպայման հանգեցնում է ճաղատության
Մենք բոլորս կորցնում ենք օրական 100 մազ: Մազածածկույթն անընդհատ թարմանում է: Ալոպեցիայի մասին կարելի է  խոել, եթե թափված մազերի փոխարեն աճածները սովորականից բարակ են:
 
Մազանոթային մերսումը կանխում է մազերի կորուստը
Մազանոթային մերսումը չի լուծում ճաղատության խնդիրը, այն միայն լավացնում է արյունամատակարարումը և իրականում անզոր է ալոպեցիայի դեմ:
 
Գարնանն ավելի շատ մազ ենք կորցնում
Այս պնդումը նույնպես գիտական ապացույցներ չունի: Տարվա եղանակը կարող է ազդել որոշակի հորմոնների արտազատմանը, որոնք դրդում են մազաթափության, սակայն սա տեղի է ունենում շատ կարճ ժամանակահատվածներով և չի բացատրում մազերի մասսայական կորուստը:
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Med-otzyv.ru