Դայակների մասնագիտական ուսուցում և վերապատրաստում

Դայակի աշխատանքի նկատմամբ օրեցօր աճող պահանջարկի պայմաններում ավելի ու ավելի մեծ պահանջներ են դրվում դայակ-մասնագետի առջև: Մտնելով ընտանիք` դայակը պետք է կարողանա պատկերացնել ընտանիքում հաստատված արժեքները, կանոնները, ընտանիքի անդամների միջև փոխհարաբերությունների առանձնահատկությունները, արագ ներգրավվել և հարմարվել նոր պայմաններին, ստեղծել  վստահության մթնոլորտ, արդյունավետ հարաբերություններ կառուցել ընտանիքի բոլոր անդամների հետ՝ առանց վնասելու և խախտելու ընտանեկան հավասարակշռությունը: Ինչպես նաև, դայակի տեղի ու դերի հստակ գիտակցմամբ բարձր պահել մասնագիտական արժանապատվությունը, պահպանել հոգեբանական հարմարավետություն, վայելել հարգանք:

Անշուշտ, պրոֆեսիոնալիզմի նման մակարդակի հասնելու համար հարկավոր են գիտելիքներ, հմտություններ, հոգեբանական որակներ, որոշակի կենսափորձ, իսկ ամենակարևորը, ցանկություն և նպատակաուղղված գործունեություն:

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի մասնագետները, հաշվի առնելով գործատուների ցանկությունները և աշխատանքին ներկայացվող մասնագիտական պահանջները, մշակել են ծրագիր՝ նպատակ ունենալով պատրաստել կիրթ, բանիմաց, հմուտ, գործատուների կողմից միշտ պահանջված, վստահելի դայակներ:

 

Դայակների մասնագիտական ուսուցում և վերապատրաստում

Դայակների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացի բազային գիտելիքների և հմտությունների ձևավորման փուլը կազմում է 64 ժամ: Տվյալ դասընթացը օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են աշխատել կամ արդեն իսկ աշխատում են՝ որպես դայակ:  Դասընթացի նպատակն է  ձևավորել դայակի համար անհրաժեշտ մասնագիտական որակներ և հմտություններ: Դայակները ձեռք կբերեն առաջին բուժօգնության և հոգեբանա-մանկավարժական պատրաստվածություն:

Այս դասընթացը կարող է օգտակար լինել նաև մանկավարժների և ծնողների համար՝ ձեռք բերելու երեխայի խնամքին, դաստիարակությանն առնչվող կարևոր գիտելիքներ:

Դասընթացն անցկացվում է փոքր խմբերով՝ նպատակ ունենալով ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր մասնակցին:

Ծրագիրը  բաղկացած  է 4 փուլից

1 փուլ – Դայակի տեղն ու դերը ընտանիքում, պարտականություններն ու իրավունքները, մասնագիտականէթիկան:

Տվյալ փուլը միտված է խորացնելու և համալրելու մասնակիցների գիտելիքները մասնագիտական գործունեության և ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ, ձևավորել միջանձնային արդյունավետ հարաբերությունների կառուցման և պրոբլեմային իրավիճակների հաղթահարման համար անհրաժեշտ հմտություններ և կարողություններ:

2-րդ  փուլ- Երեխայի հոգեբանություն: Մեծանում և զարգանում ենք /0-ից-3տ./  և /3-ից-6 տ./

Տվյալ փուլն ուղղված է վաղ և նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող ընտանիքներում  աշխատող դայակի հոգեբանամանկավարժական բանիմացության, մասնագիտական որակների և հմտությունների ձևավորմանը: Մասնակիցները կծանոթանան  տարբեր տարիքի երեխաների    հոգեբանությանը, կիմանան, թե  ինչ պայմաններ են անհրաժեշտ  երեխայի բնականոն և լիարժեք զարգացման համար, ինչ  օգտակար խաղեր կարելի է կիրառել տվյալ տարիքի երեխաների հետ աշխատանքում, ինչպես օգնել ընտանիքին մեծացնել խելացի, հետաքրքրասեր, շփվող և կենսուրախ երեխա:

3-րդ  փուլ –Առաջին բուժօգնություն: Ռեժիմ: Սննդակարգ:

Տվյալ փուլն ուղղված է առաջին բուժօգնության, օրվա ռեժիմի  առանձնահատկությունների, սննդի ու սննդակարգի վերաբերյալ  պրակտիկ հմտությունների ձեռքբերմանն  ու մշակմանը:

4-րդ փուլ - Ժամանակակից հոգեբանական տեխնիկաների և հնարքների կիրառումը երեխայի զարգացմանև դաստիարակության հարցում: Պրակտիկում

Տվյալ փուլը ներառում է տարբեր տարիքային խմբերին համապատասխան զարգացնող վարժությունների, խաղերի  ուսուցում, ձեռքի աշխատանքների հմտությունների զարգացում և այլ պրակտիկ իմացություններ, որոնք անհրաժեշտ են երեխայի զարգացման տարբեր փուլերի ընթացքում:

Դասընթացի յուրաքանչյուր փուլի արժեքը՝ 19.000 դրամ:

Բոլոր փուլերին գրանցվելու և մասնակցելու դեպքում ամբողջական արժեքը՝ 72.000 դրամ:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am