Արմատիկային սինդրոմները միջողային սկավառակների ճողվածքների ժամանակ

«Նյարդաբանական շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում հոդվածը ներկայացնում է նյարդաբան Մարինա Քոսյանը:

 

Միջողային սկավառակը կազմված է ֆիբրոզ օղից (anulus fibrosus), որը շրջապատում է սկավառակի կենտրոնում գտնվող դոնդողանման կոնսիստենցիայով պուլպոզ կորիզը (nucleus pulposus): Ըստ միջողային սկավառակի արտափքման աստիճանի տարբերակում ենք՝

  • Միջողային սկավառակի պրոթրուզիա, որը ֆիբրոզ օղի թուլացման հետևանքով միջողային սկավառակի արտափքումն է, սակայն պուրպոզ կորիզը կարող է մնալ պահպանված:

  • Միջողային սկավառակի էքսթրուզիան ֆիբրոզ օղի պատռվածքն է՝ պուրպոզ կորիզի պարունակության դուրս բերման: Հետին երկայնաձիգ կապանի պատռվածքի հետևանքով կարող է ձևավորվել ազատ սեկվեստի: Եթե ճողվածքը ուղղված է հետին լատերալ կամ լատերալ ուղղությամբ, ապա կարող է սեղմել առանձին նյարդարմատներին՝ առաջացնելով ճառագայթող ցավ, համապատասխան դերմատոմում զգացողության խանգարում, ռեֆլեքսների թուլություն (ընդհուպ բացակայություն), պարեզներ:

  • Շմոռլի ճողվածքը միջողային սկավառակի պուլպոզ կորիզի ներխուժումն է հարևան ողամարմնի մեջ:

Միջողային սկավառակի ճողվածքի կլինիկական դրսևորումները

  • Հաճախ լինում է հիվանդության սուր սկիզբ, որը կապված է ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ կտրուկ, անհարմար շարժման հետ:
  • Ինտենսիվ ցավային սինդրոմը, որը ուղեկցվում է շարժումների սահմանափակմամբ:
  • Հետագայում ցավը ճառագայթում է ախտահարված նյարդարմատի ներվավորման ուղղությամբ:
  • Ցավի առաջացում կամ ուժեղացում լինում է որոշակի շարժումների, հաճախ առաջ թեքվելու, հազելու, փռշտալու հետևանքով:
  • Վերտեբրալ սինդրոմ, որը դրսևորվում է ողնաշարի համապատասխան սեգմենտների շարժունակության սահմանափակմամբ և ողնաշարի սկոլիոտիկ դեֆորմացիայով:
  • Նյարդարմատի լարվածության սիմպտոմներ, օրինակ գոտկային հատվածի ճողվածքի ժամանակ կարող է լինել դրական Լասեգի սիմպտոմ:
  • Զգացողության, ռեֆլեքսների թուլությունը, պարեզները հիվանդության սուր փուլում կարող են բացակայել:

Արմատիկային սինդրոմների կարճ բնութագիրը

 

Ախտորոշելիս հիմնվում ենք կլինիկական պատկերին և ՄՌՏ-ն տվյալների վրա:

 

Բուժումը

Կատարվում են հարողնաշարային բլոկադաներ, հետագայում ֆիզիոթերապևտիկ բուժում էլեկտրոֆորեզ Կարիպազիմով: Եթե կոնսերվատիվ բուժման ժամանակ 6 ամսվա ընթացքում հիվանդի վիճակը չի թեթևանում, կատարում են վիրաբուժական միջամտություն: Վիրաբուժական միջամտության ցուցմունքներն են՝

  • Միջողային սկավառակի մեծ ճողվածք, որը առաջացնում է երկկողմանի պարեզ և կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարում
  • Արտահայտված պարեզի սուր զարգացում
  • Հաճախ ռեցիդիվներ
  • Նյարդարմատի ախտահարման ժամանակ շատ ուժեղ ցավային սինդրոմ, որը հնարավոր չէ կանխել կոնսերվատիվ բուժմամբ


Աղբյուրը՝ Doctors.am