Կրծքավանդակի և հետկրծոսկրային շրջանի ինտենսիվ ցավեր. վերտեբրոգեն կարդիալգիա

«Նյարդաբանական շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում հոդվածը ներկայացնում է նյարդաբան Նելլի Շիգանյանը:

Վերտեբրոգեն կարդիալգիան երկարատև և ինտենսիվ ցավ է, որը հիմնականում տեղակայվում է հետկրծոսկրային շրջանում, կրծքավանդակի ձախ կեսում և հազվադեպ` ձախ ձեռքում: Ցավը հաճախ սաստկանում է գլուխը թեքելիս և խորը ներշնչման ժամանակ: Ցավը հաճախ կապված է լինում ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ:

Սրտի շրջանի ցավը կարող է հանդիսանալ մի շարք հիվանդությունների ախտանիշ և լինել տարբեր գենեզի.

  1. Կարդիալգիա, կապված սրտի ախտաբանության հետ

  2. Կարդիալգիա, կապված միջնորմի և կրծքավանդակի օրգանների ախտաբանության հետ

  3. Փսիխոգեն կարդիալգիա

  4. Կարդիալգիա վերտեբրոգեն ծագման

Վերտեբրոգեն կարդիալգիան կապված է սրտի վրա պարանոցային սիմպատիկ նյարդերի և դրանցից սկիզբ առնող սրտային ճյուղերի ազդեցության հետ:  Դրանց առաջացումը կարող է պայմանավորված լինել երկարատև անհարմար դիրքով`ֆիքսված գլխի պայմաններում (պառկած կարդալ, համակարգչով աշխատել, բարձր բարձով քնելը):

Վերտեբրոգեն կարդիալգիային բնորոշ են ռենտգենոգրաֆիկ փոփոխություններ և մկանային-տոնիկ սինդրոմ`c2-c8 դերմատոմի շրջանի ցավեր, ինչպես նաև ԷՍԳ փոփոխությունների բացակայություն և նիտրոգլիցերինի օգտագործումից էֆեկտի բացակայություն:

Վերտեբրոգեն կարդիալգիայի բուժումը ներառում է մանուալ թերապիան, ֆիզիոթերոպիան, բուժական գիմնաստիկան, դեղորայքային բուժումը, որը ներառում է նաև պարավերտեբրալ բլոկադաները:

 

Բժիշկ-նյարդաբան Նելլի Շիգանյանի էջը Doctors.am-ում

Աղբյուրը՝ Doctors.am