«Հաջորդ սերունդ» ծրագիր

«Հաջորդ սերունդ» ծրագիրը Հայկական ակնաբուժություն նախագծի (ՀԱՆ) նոր նախաձեռնությունն է, որը նպաստելու է Հայաստանում շարունակական մասնագիտական կրթությանը: «Հաջորդ սերունդ» կրթական ծրագիրն իրականացվելու է ԱՄՆ-ի եւ Հայաստանի անվանի բժիշկների մասնակցությամբ:

Ծրագրում ընդգրկված են հետեւյալ ոլորտները՝

  1. եղջրաթաղանթ,
  2. վիտրեո ռետինա,
  3. գլաուկոմա,
  4. պլաստիկ վիրաբուժություն, 
  5. մանկական ակնաբուժություն: 

Դիմորդները պետք է ունենան՝

  • կլինիկական օրդինատորի դիպլոմ,
  • աշխատանքի որոշակի փորձ,
  • անգլերենի բավարար իմացություն:

 

Այն դիմորդները, ովքեր կբավարարեն վերոնշյալ չափանիշներին, կընտրվեն որպես «Հաջորդ սերունդ» ծրագրի մասնակից: Ծրագիրը ներառելու է 7-8 ամիս տեւողությամբ կրթական փուլ եւ քննական գործընթաց: Վերոնշյալ ոլորտների հայ եւ ամերիկացի մասնագետներից կազմված կազմկոմիտեն կգնահատի կրթական նյութերից մասնակիցների ստացած գիտելիքները եւ ձեռք բերած հմտությունները: Կազմկոմիտեն նաեւ կընտրի յուրաքանչյուր ոլորտի լավագույնին, ում եւ հնարավորություն կտրվի 2-3 ամիս տեւողությամբ վերապատրաստում անցնել արտերկրում:

Հայաստանից եւ Արցախից, ինչպես նաև հարեւան երկրներից հետաքրքրված ակնաբույժները պետք է լրացնեն հետեւյալ հայտը եւ ներկայացնեն ՀԱՆ-ի գրասենյակ (հասցե՝ ք. Երեւան, Այգեստան 5, տուն 7) կամ հետեւեն հղմանը https://goo.gl/W20jl8՝ հայտի էլեկտրոնային տարբերակը լրացնելու համար: Հայտերն ընդունվում են 2016թ. սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ը: ՀԱՆ-ը կապ կհաստատի միայն ընտրված թեկնածուների հետ` վերջնաժամկետի ավարտից հետո՝ երկու շաբաթվա ընթացքում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հայկական ակնաբուժության նախագիծ, հեռ.՝ +374 10 55 90 68 կամ էլ. փոստ՝ aecp@aecp.am: