Hakob

Հովհաննես Արտաշեսի Հովհաննիսյան

Հովհաննես Արտաշեսի Հովհաննիսյան
Հարց  

Խնդրում եմ նայել նկարին և ասել արդյո՞ք սա հերպես է, թե՞ ինչ-որ այլ վիրուս է: Այն առաջացել է Շրի լանկա այցից հետո: Խնդրում եմ օգնեք կամ խորհուրդ տվեք թե ո՞նց կարող ենք շուտ բուժել այն:
Շնորհակալություն:

Պատասխան  

Այս վիճակը կոչվում է խեյլիտ: Քանի որ միայն ստորին շրթունքն է ախտահարված շատ հնարավոր է, որ սա ակտինիկ խեյլիտ է: Այդ հիվանդության ժամանակ շատ կարևոր դեր է խաղում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Բուժելու համար պետք է դիմել մասնագետի: 

Նմանատիպ Հարցեր

Բարև ձեզ հարգելի բժիշկ, ես մի հարց ունեմ: Մի քանի ամիս առաջ ինձ մոտ բիկինի շրջանում քոր և թեփոտվածություն առաջացավ և ժամանակի ընթացքում ավելի տարածվեց: Դիմեցի մասնագետի, պատասխանեցին, որ սնկային խնդիր է, կլոտրիմազոլ օգտագործեմ կանցնի: Մոտ 1ամիս օգտագործելուց հետո զգացի, որ չի օգնում: Դիմեցի մեկ այլ մասնագետի, ասաց սնկային խնդիր է և ուրիշ նշանակում արեց: Բուժման կուրսն ընդունեցի, բայց մեկ ամիս հետո նորից կրկնվեց: Սպասեցի դեղի ազեցությունն անցավ քերուկի անալիզ հանձնեցի: Կից ֆայլով ուղարկում եմ անալիզի պատասխանը և իմ ընդունած բուժումը: Շատ եմ խնդրում, ասացեք ես ճիշտ բուժում եմ ընդունել և հիմա ինչ անեմ? Կրկնեմ բուժումը? Կամ ինչ խորհուրդ կտաք նման դեպքում? Անկեղծ ասաց չեմ ուզում կրկին անգամ դիմել ինձ բուժում նշանակած բժիշկներից որևէ մեկին, քանի որ ինչպես նշեցի բուժումները արդյունք չեն տվել: Խնդրում եմ օգնեք ինձ Կանխավ շատ շնորհակալ եմ