Գևորգ

Հովհաննես Արտաշեսի Հովհաննիսյան

Հովհաննես Արտաշեսի Հովհաննիսյան
Հարց  

Բարև Ձեզ հարգելի բժիշկ, ես Գևորգն եմ 25 տարեկան: 5 ամիս առաջ ունեցել եմ անպաշպան սեռական կապ: Ցանկանում եմ իմանալ մասնավորապես համբույրի և օրալ մերձեցման դեպքում ի՞նչ վարակներ և ինֆեկցիաներ կարող են փոխանցվել, և ի՞նչ ախտանշաններով կարող են արտահայտվել , խնդրում եմ նշել ախտանշանների արտահայտման ժամկետը ( ժամանակացույցը):

Նախապես շնորհակալություն

Պատասխան  

Հարգելի Գևորգ

Անպաշտպան սեռական հարապերության հետևանքով կարելի է ձեռքբերել ցանկացած սեռավարակ (ՍՎ): 

Ախտանշանները կարող են լինել շատ տարբեր - միզուկային արտադրություն, ցավ միզելու ժամանակ, խոցեր, վերքեր սեռական օրգանների շրջանում: Սակայն շատ պետք է իմանաք, որ որոշ սեռավարականեր կարող են ընթանալ առանց ախտանշանների: Այսինքն որպեսզի հասկանանք, թե Ձեր մոտ կա որևէ սեռավարակ անհրաժեշտ է հետազոտվել: Դա միակ տարբերակն է, որը կարող եմ առաջարկել անպաշտպան սեռական հարաբերությունից հետո չանհանգստանալու համար:

Նշեմ նաև, որ կա տարբերություն հեշտոցային, բերանային կամ հետանցքային սեռարական հարաբերությունների ժամանակ սեռավարակի փոխանցման ռիսկերի միջև, սակայն ոչ մի տարբերակ չի բացառում ՍՎ փոխանցում:

 

Ամեն դեպքում անպաշտպան սեռական հարաբերությունից հետո պետք է հետազոտվել: