Գայանե

Հովհաննես Արտաշեսի Հովհաննիսյան

Հովհաննես Արտաշեսի Հովհաննիսյան
Հարց  

Բարև Ձեզ.
Ես տասնինը տարեկան եմ,դեմքիս մաշկը պրոբլեմային է,ամսվա ընթացքում հաճախ է դուրս տալիս,հիմնականում դաշտանային ցիկլի շրջանում,սակայն դրանց անցնելը բավականին երկար է տևում,բացի այդ մաշկս շատ ծակոտկեն է և ունեմ սև կետիկներ:Ի՞նչ միջոցներ կարող եք առաջարկել դրանց դեմ,կամ գոնե մաշկիս ծակոտկեները փոքրացնելու համար:
Նախապես շնորհակալություն:

Պատասխան  

Կորյակային ցանին բնորոշ են սրացումներ, որոնք կապ ունի դաշտանային ցիկլի հետ: 

Առանց տեսնելու՝ կարող եմ խորհուրդ տալ օգտագործել սալիցիլաթթու պարունակող հեղուկ օճառ - Acne Wash, օրը 1 անգամ - երեկոյան, փրփրացնում և պահում եք դեմքին 1 րոպե, որից հետո լավ լվանում և չորացնում եք անձեռոցիկով:

Եթե փոփոխությունները բավարար չափի չլինեն, պետք է տեսնել, հնարավոր է լինի  որոշակի հետազոտությունների անհրաժեշտություն:

Նմանատիպ Հարցեր

Բարև ձեզ հարգելի բժիշկ, ես մի հարց ունեմ: Մի քանի ամիս առաջ ինձ մոտ բիկինի շրջանում քոր և թեփոտվածություն առաջացավ և ժամանակի ընթացքում ավելի տարածվեց: Դիմեցի մասնագետի, պատասխանեցին, որ սնկային խնդիր է, կլոտրիմազոլ օգտագործեմ կանցնի: Մոտ 1ամիս օգտագործելուց հետո զգացի, որ չի օգնում: Դիմեցի մեկ այլ մասնագետի, ասաց սնկային խնդիր է և ուրիշ նշանակում արեց: Բուժման կուրսն ընդունեցի, բայց մեկ ամիս հետո նորից կրկնվեց: Սպասեցի դեղի ազեցությունն անցավ քերուկի անալիզ հանձնեցի: Կից ֆայլով ուղարկում եմ անալիզի պատասխանը և իմ ընդունած բուժումը: Շատ եմ խնդրում, ասացեք ես ճիշտ բուժում եմ ընդունել և հիմա ինչ անեմ? Կրկնեմ բուժումը? Կամ ինչ խորհուրդ կտաք նման դեպքում? Անկեղծ ասաց չեմ ուզում կրկին անգամ դիմել ինձ բուժում նշանակած բժիշկներից որևէ մեկին, քանի որ ինչպես նշեցի բուժումները արդյունք չեն տվել: Խնդրում եմ օգնեք ինձ Կանխավ շատ շնորհակալ եմ