Կարեն

Ռուբեն Ռոմենի Բորոյան

Հարց  

Բարև Ձեզ: Ես 29 տարեկան եմ: Ամուսնացած եմ, երեխաներ չունեմ: Ուլտրաձայնային հետազոտությամբ ինձ մոտ ախտորոշել են խրոնիկ կալկուլյոզ պրոստատիտ ռեմիսիայի շրջանում: Ուզում եմ իմանալ սա բուժվում է, և հնարավոր է, որ այս հիվանդությունից է, որ երեխաներ չունեմ:

Պատասխան  

Հարգելի հարցատու, նախևառաջ նշեմ, որ այդպիսի հիվանդություն՝ քրոնիկ կալկուլյոզ պրոստատիտ ռեմիսիայի փուլում գոյություն չունի: Եթե խոսքը շագանակագեղձի բորբոքման մասին է, ապա գոյություն ունեն սուր բակտերիալ պրոստատիտ և քրոնիկական բակտերիալ պրոստատիտ: Այս հիվանդությունների ախտորոշումը հիմնվում է հիվանդի սուբյեկտիվ գանգատների, մեզի և սերմնահեղուկի լաբորատոր հետազոտության վրա: Ուլտրաձայնային հետազոտությամբ հնարավոր չէ ախտորոշել պրոստատիտ հիվանդությունը, հետևաբար, ՈւՁՀ-ն, տվյալ դեպքում, ունի օժանադակ նշանակություն, եթե ոչ՝ ավելորդ:

Տղամարդկային անպտղության պատճառներից են հորմոնալ խանգարումները՝ 9% դեպքերում, միզասեռական համակարգի ինֆեկցիաները, որոնց շարքում է նաև բակտերիալ պրոստատիտը՝ 8% դեպքերում, ամորձիների երակների լայնացումը՝ վարիկոցելեն, որը շուրջ 15% դեպքերում է հանդիսանում տղամարդու անպտղության պատճառ և շուրջ 31% դեպքերում չբերության պատճառն անհայտ է՝ իդիոպատիկ:

Այսպիսով, Ձեզ հարկավոր է հետազոտվել, հայտնաբերել անպտղության պատճառը, և, եթե այն դարձելի է՝ վերացնել: Առողջ եղեք

 

Նմանատիպ Հարցեր

Բարև ձեզ հարգելի բժիշկ, ես մի հարց ունեմ: Մի քանի ամիս առաջ ինձ մոտ բիկինի շրջանում քոր և թեփոտվածություն առաջացավ և ժամանակի ընթացքում ավելի տարածվեց: Դիմեցի մասնագետի, պատասխանեցին, որ սնկային խնդիր է, կլոտրիմազոլ օգտագործեմ կանցնի: Մոտ 1ամիս օգտագործելուց հետո զգացի, որ չի օգնում: Դիմեցի մեկ այլ մասնագետի, ասաց սնկային խնդիր է և ուրիշ նշանակում արեց: Բուժման կուրսն ընդունեցի, բայց մեկ ամիս հետո նորից կրկնվեց: Սպասեցի դեղի ազեցությունն անցավ քերուկի անալիզ հանձնեցի: Կից ֆայլով ուղարկում եմ անալիզի պատասխանը և իմ ընդունած բուժումը: Շատ եմ խնդրում, ասացեք ես ճիշտ բուժում եմ ընդունել և հիմա ինչ անեմ? Կրկնեմ բուժումը? Կամ ինչ խորհուրդ կտաք նման դեպքում? Անկեղծ ասաց չեմ ուզում կրկին անգամ դիմել ինձ բուժում նշանակած բժիշկներից որևէ մեկին, քանի որ ինչպես նշեցի բուժումները արդյունք չեն տվել: Խնդրում եմ օգնեք ինձ Կանխավ շատ շնորհակալ եմ