ականջ

Արման Վաղարշակի Հովհաննիսյան

Arman Hovhannisyan
Հարց  

Բարև ձեզ բժիշկ: Խնդրում եմ, պատասխանեք, հնարավո՞ր է մի մարդու ականջի ներքին կառուցվածքը տարբեր լինի մյուսներից, այսինքն լողալուց մեկի ականջի մեջ ջուր լցվի, իսկ մյուսի ականջի մեջ չլցվի։ Եվ արդյո՞ք վտանգավոր է, եթե այդ ջուրը մնա ականջի մեջ:

Պատասխան  

Բարև Ձեզ, շնորհակալություն հարցի համար: Շատ ճիշտ եք նկատել իրականում արտաքին լսողական անցուղին կարող է տարբերվել իր կառուցվածքով, կան բնածին լայն անցուղիով ականջ ունեցող մարդիկ, ում ականջ միշտ  ջուր է լցվում լողանալուց: Ջուրը կարող է վնաս տալ միայն այն ժամանակ, երբ վնասված է լինում թմբկաթաղանթը և/կամ բորբոքային խնդիր կա: Նման դեպքերում անհրաժեշտ է լինում լողանալու ժամանակ բամբակով փակել ականջը: