Public

Հռիփսիմե Նորիկի Կռնատյան

Հարց  

Խնդրում եմ՝ գրեք լիմֆոդենոպաթիա հիվանդության մասին:

Պատասխան  

Լիմֆադենոպաթիան լիմֆատիկ (ավշային հանգույցների) չափերի մեծացումն է և որոշ դեպքերում նրանց ձևափոխությունն ու կազմափոխությունը մի շարք հիվանդությունների արդյունքում: Ավշային հանգույցները մեր օրգանիզմում շատ կարևոր դեր ունեն, իրենք ապահովում են մեր իմունային ռեակցիան և օրգանիզմը պաշտպանում են զանազան ինֆեկցիաներից և «արտաքին վտանգներից»: Եթե կա որևէ օրգանին հարող ավշային հանգույցների մեծացում, դա անվանում ենք ռեակտիվ լիմֆադենոպաթիա, որը շատ դեպքերում լինում է բորբոքային հիվանդությունների արդյունքում, ավշային հանգույցները որպես ռեակցիա՝ չափերով մեծանում են՝ ի պատասխան մոտիկ օրգանում տեղի եւնեցող բորոբքային պրոցեսի: Ոստի, եթե կա նման սիմպտոմ, ապա պետք է մանրամասն հետազոտել մոտ գտնվող օրգանը: Օրինակ՝ եթե նկարագրվում է պարանոցի շրջանի լիմֆադենոպաթիա, ապա պետք է կատարել վահանաձև գեղձի սոնոգրաֆիա և բացառել խրոնիկական տոնզիլիտը: Եթե առկա է ենթածնոտային մասի լիմֆադենոպաթիա, ապա պետք է բացառել բերանի խոռոչի օչգանների՝ ատամների, լեզվի, թքագեղձերի, լնդերի հիվանդությունները: