Public

Գևորգ Նաիրիի Թամամյան

gevorg-tamamyan
Հարց  

Բարև ձեզ բժիշկ: Ես 13 տարեկանում հիվանդացել եմ սուր լիմֆոբլաստային լեյկոզով: Այժմ 33 տարեկան եմ: Ցանկանում եմ իմանալ արդյոք կարո՞ղ եմ առողջ երեխաներ ունենալ:

Պատասխան  

Բարև Ձեզ: Շնորհակալ եմ հարցի համար:
ԱՄՆ-ում կատարված հետազոտությունը, որ ներառել է 213 մանկական լեյկեմիայի վերապրած տղաների, ցույց է տվել, որ, հիմնականում, նրանց վերարտադրողական ֆունկցիան խախտված չի եղել, այսինքն՝ կարողացել են երեխա ունենալ: Որոշակի խանգարումներ նկատվել են մինչև 10 տարեկանը բուժված երեխաների մոտ, որոնք ստացել են բարձր դոզայով կրանիալ ճառագայթում:
Ինչ վերաբերվում է ծնված երեխաների առողջությանը, տարբեր երկրներում մի քանի հազար մանկական քաղցկեղ վերապրածների շրջանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ մանկական քաղցկեղը վերապրածների երեխաների մոտ բնածին ձևախախտումների, քրոմոսոմային սիդրոմների և գենետիկ հիվանդությունների ռիսկը բարձրացած չէ, և համապատասխանում է ընդհանուր բնակչության մոտ առկա ռիսկին: Մանկական քաղցկեղը վերապրածների երեխաների մոտ քաղցկեղի առաջացման ռիսկը ևս համապատասխանել է ընդհանուր բնակչության մոտ առկա ռիսկին՝ այսինքն բարձրացած չի եղել, բացառությամբ որոշ դեպքերի, երբ ծնողների մոտ առկա է եղել քաղցկեղին նախատրամադրող որոշ ժառանգական սինդրոմներ, օրինակ՝ Ֆանկոնիի անեմիա, Բլումի սինդրոմ, ատաքսիա-տելանգիէկտազիա, Լի-Ֆրաումենի սինդրոմ, նեյրոֆիբրոմատոզ, և այլն:
Եթե ամփոփենք, հաշվի առնելով, որ Դուք հիվանդացել եք սուր լիմֆոբլաստային լեյկեմիայով 13 տարեկան հասակում, և եթե Ձեր մոտ առկա չէ ժառանգական սինդրոմ, Դուք ունեք լրիվ հնարավորությունը առողջ երեխա ունենալու, ինչպես այն մարդիկ, ովքեր չեն ունեցել սուր լիմֆոբլաստային լեյկեմիա: Սակայն, խորհուրդ կտամ մինչ այդ անպայման անցնել էնդոկրինոլոգի, ռեպրոդուկտոլոգի և ուռոլոգի կոնսուլտացիաներ՝ էնդոկրին վիճակի և վերարտադրողական վիճակի գնահատման նպատակով:
Առողջություն,
Հարգանքով,
Գևորգ Թամամյան

Նմանատիպ Հարցեր

Կոնկրետ չեմ հիշում, թե ինչովա պայմանավորված, բարյց երկար ժամանակա, արդեն 8 տարի: Բայց վերջին 6 ամիսն է, որ շատ է անհանգստացնում բարև ձեզ,,,ես 25 տարեկան երիտասար եմ...արդեն երկար ժամանակ է իմ մոտ անիրականւթյան զգացում է,,,ես դրան կարծես հարմարվել եի ...ժամանակ առ ժամանակ ավելի էր սրվում բայց անցնում...անընդհատ ոնց որ լարված լինեմ տհուր ինչ որ բանի շուրջ մտածում,,,չգիտեմ ինչ եմ փնտրում..3 ամիս առաջ ճնշումս բարձրացավ 200-90,,,,շտապ օգնություն կանչեցինք անցա շատ հետազոտություններ ...արյան անալիզ կեղտի մեզի անալիզ...վահանաձև գեղձի ,,գլհուղեղի մռտ...բայց ոչինչ ժամանակ առ ժամանակ ճնշումս 140 90 բայց հիմա ետ խնդիրը չկա ...հիմա ավելի շատ առագ սրտի աշխատանք ,,,ինձ շատ է անհանգստացնում այս վիճակը ...անիրականւթյուն տնից դուրս չեմ գալիս անընդհատ տհաճ զգացողղություններ կռծքաոանդակում...գիշերնեռը առթնանում եմ նօրմալ չեմ քնում....կյանքի հանդեպ անտարբերություն...պարզապես օառկում եմ դիվանին ու ամբողջ օռը տենց...ինչ վիճակ է սա ՞,,,հատկապես անիրականություն ոնց որ երազի մեջ լինեմ