Մերլին Մոնրոյի բժշկական փաստաթղթերը վաճառվել են

12113

Բժշկական փաստաթղթերը, որոնք հաստատում են, որ հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոն պլաստիկ վիրահատությունների է դիմել, Julien\'s Auctions աճուրդի տանը վաճառվել է 25.6 հազար դոլարով:

Աճուրդը կայացել է նոյեմբերի 10-ին Կալիֆոռնիայի Բևերլի Հիլզ քաղաքում: Փաստաթղթերի նոր տիրոջ անունը չի հաղորդվում:

Փաստաթղթերը պարունակում են ռենտգենյան նկարներ և աստղի հետ աշխատած բժիշկների գրառումներ: Բժիշկներից մեկի գրառման մեջ նշվում է, որ հաճախորդի գլխավոր բողոքը ծնոտի ձևափոխությունն է եղել:

Ինչպես հայտնում է աճուրդի տունը տարածած մամլո հաղորդագրությունում, այդ վիրահատությունն արվել է քթի պլաստիկ վիրահատության հետ համատեղ: Փաստաթղթերից մեկը վկայում է 1957 թվականին դերասանուհու արտարգանդային հղիության մասին:

Աճուրդին ներկայացված են եղել նաև այլ հանրահայտ մարդկանց անձնական իրեր: Մասնավորապես, արքայադուստր Դիանային պատկանած զգեստը վաճառվել է 75 հազար դոլարով:


Աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ 1in.am կայքի