Ե՞րբ է անհրաժեշտ հոգեբանը

Հոգեբանը կարող է անհրաժեշտ լինել կամայական մարդու, անկախ սեռից, տարիքից, ընտանեկան և սոցիալական վիճակից: Գոյություն ունեն հոգեբանին դիմելու երկու հիմնական սկզբունքներ:

Առաջին սկզբունքը՝ դա ծանր կյանքի իրավիճակների հետ կապված սուր վիճակներն են: Սովորաբար դա որոշակի ոչ անսովոր վիճակներն են, որոնց մարդը պատրաստ չի եղել, չի իմացել թե ինչպես դրանց հակազդի, և երբ որ դրանք տեղի են ունեցել, չի կարողացել ինքնուրույն վերակառուցվել և շարունակել նորմալ ապրել:

Դրանք հաճախ նեգատիվ իրադարձություններ են (մահ, բաժանություն, բռնություն, անցանկալի հղիություն և այլն): Սակայն կարող են լինել նաև պօզիտիո իրադարձություններ (երեխայի ծնունդ, նոր պաշտոն, մեկնում և այլն), որի ժամանակ մարդը ունենա նույն անցանկալի արդյունքը: Այս դեպքերում, հոգեբանը օգնում է ավելի արդյունավետ, մինիմալ կորուստներով և արագ հաղթահարել կյանքի դժվարությունները քան դա կանի մարդը առանց կողմնակի օգնության:

Երկրորդ սկզբունքը՝ դա այսպես կոչված խրոնիկական վիճակներն են: Սկզբունքայնորեն, սրանք նախքինում տեղ գտած սուր իրավիճակների հետևանքներն են: Կարծես թե ամեն ինչ արդեն անցել է և մենք համակերպվել ենք, սակայն ինչ-որ բան անընդհատ խանգարում է այժմյան կյանքին և ցավոտ հիշեցնում իր մասին: Իհարկե ժամանակը բուժում է, բայց ոչ միշտ արդյունավետ և որակով, և հաճախ շատ երկար: Կոտրված ձեռքը կկպչի նույնիսկ առանց բժշկի օգնության, սակայն ճի՞շտ կկպչի և կաշխաըի՞ արդյոք:

Խրոնիկական վիճակների ժամանակ՝ դպրոցում, ուսուցչի կողմից հասցված վիրավորանքը, կարող է հետագայում դառնալ ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառ, իսկ բաժանությունը դառնալ հակադարձ սեռի հետ այժմյան փոխհարաբերությունների անհաջողության պատճառ: Իհարկե հաճախակի դա գիտակցվում է: Մարդը ուղղակի զգում է անբավարարվածություն կյանքում՝ հարաբերությունները փչանում են, աշխատանքը չի ստացվում և ընդհանրապես մշտական թախիծը և հոգնածությունը ուղեկցում են նրան կյանքում: Այսպիսի դեպքերում, հոգեբանը կարող է օգնել անցյալում թողնել խանգարող իրադարձությունները, ճշգրտել "Ժամանակ բժշկի բուժման" հետևանքները: Այսպիսի աշխատանքը ավելի երկարատև է, քանզի ցավագին վերապրումները մակերեսային չեն, այլ ծածկված են հարմարվողականության շերտերով:

Ամբողջ ասածից կարելի է հետևություն անել, որ հոգեբանը անհրաժեշտ է բոլորին և ամենուրեք, սակայն դա այսպես չէ: Իհարկե բոլորի կյանքում էլ լինում են դժվար շրջաններ, սակայն վերապրում են նրանք տարբեր ձևով:

Հոգեբանը անհրաժեշտ է այն ժամանակ, երբ կազմված իրավիճակը խանգարում է նորմալ ապրել, աշխատել և հանգստանալ:

am.psiarmenia.com