Հոգեկան հիվանդության պատճառները

Երկարատև ծանր հոգեկան ապրումներ, անձնական անհաջողություններ, տրավմաներ, ալկոհոլիզմ, մի շարք հոգեներգործող նյութերի գործածում սրանք այն գործոններն են, որոնք նպաստում են հոգեկան հիվանդությունների առաջացմանը:


Ըստ Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալների` հիվանդությունների մոտ 90%-ը նյարդային հիմք ունի: Այս "հիմքը" նախ արտահայտվում է հարատևող անբացատրելի հոգնածությամբ, գլխացավերով, մարսողական խանգարումներով, անքնությամբ ,  իսկ արդյունքում վերածվում է որևէ "մարմնական հիվանդության":
Սկսում են ի հայտ գալ նոր ախտանշաններ` սևեռունություն, բռնության դրսևորման փորձեր, չարություն: Այս ամենն ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, ֆունկցիոնալ խանգարումներով, ընդհանուր տհաճ ինքնազգացողությամբ:


Ահա մի վիճակ, որին հատուկ է հոգևոր հանգստի կորուստը: Մարդը պահում է հստակ քննադատական վերաբերմունք, գրեթե պարծենում է իր վիճակով, սակայն ոչինչ իր հետ անել չի կարողանում: Սա հոգու յուրահատուկ ազդակ է՝ թե ինչ-որ բան լավ չէ:


Յուրաքանչյուր երկրում բնակչության մոտ 10%-ն ունի հոգեկան խնդիրներ: Ստացվում է, որ Հայաստանում նման մարդկանց թիվը կազմում է մոտ 350 հազար:


Հոգեկան հիվանդությունները երեկ չեն առաջացել ու հետեւաբար կապված չեն քաղաքակրթության զարգացման, կյանքի ռիթմի ու սթրեսների հետ:
Հոգեկան հիվանդությունների մեծ մասն ունի ժառանգական արմատներ ու գալիս է մարդկության ծագման օրից: Իսկ այդ հիվանդությունները տարածված են ամբողջ աշխարհում: Հաճախ մարդիկ չեն էլ գիտակցում իրենց առողջական խնդիրն ու մասնագետին չեն դիմում: