Թարախակույտ

Թարախակույտը կամ աբսցեսն առաջանում է թարախածին մանրէների օրգանիզմ ներթափանցելու արդյունքում: Այդ մանրէներից են` ստաֆիլոկոկը, ստրեպտոկոկ և այլն: Մանրէները օրգանիզմ են ընկնում վնասված մաշկի լորձաթաղանթների միջոցով: Դրանք տեղակայման օջախում առաջացնում են թարախակույտ, որտեղից նրանք արյան և ավշային անոթներով տարածվում են հարևան հյուսվածքներ, հեռավոր օրգաններ (գլխուղեղ, լյարդ), որտեղ նույնպես կարող են դառնալ թարախակույտի առաջացման պատճառ:

Պատճառներ
Մանրէները հյուսվածքներում հանդիսանում են թարախային բորբոքման առաջացման պատճառ, որը բերում է քայքայման և խոռոչների ի հայտ գալուն։ Օրգանիզմի պաշտպանական հակազդեցության շնորհիվ թարախային խոռոչի շուրջ առաջանում է թաղանթ, որի շնորհիվ թարախակույտը բաժանվում է առողջ հյուսվածքներից։ Սուր տիպի թարախակույտի առաջացման պայմաններում խոռոչում թարախի մակարդակն արագ ավելանում է, որի արդյունքում այն կարող է պատռել շրջապատող թաղանթը: Այսպիսի դեպքերում տեղի է ունենում թարախի արտահոսք մաշկի մակերևույթի վրա կամ որևէ օրգան:

Պաթոգոնեզ
Հնարավոր են նաև ավելի լուրջ հետևանքներ, օրինակ` արյան վարակում (սեպսիս)։ Թարախի փակ խոռոչ ներթափանցելու դեպքում կարող է ի հայտ գալ ծանր, կյանքի համար վտանգ հանդիսացող բարդություններ: Թարախակույտի կանխարգելման համար արդյունավետ միջոցներից է անձնական հիգիենայի կանոնների խիստ պահպանումը ։ Մաշկը և լորձաթաղանթի վնասվելու դեպքում վերքերը անհրաժեշտ է անհապաղ մշակել վարակազերծող լուծույթներով: Ներքին օրգանների բորբոքային հիվանդությունների ժամանակ անհրաժեշտ է դիմել բժշկի և խստորեն կատարել նրա բոլոր նշանակումներն ու ինքնաբուժությամբ չզբաղվել: Արգելվում է կատարել ջերմային կամ սառը կոմպրեսներ ու շփումներ, քանի որ դրանք կարող են լուրջ բարդությունների պատճառ հանդիսանալ:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին