α-ադրենընկալիչների պաշարիչներ

   Տարբերում են ընտրողական (α1) և ոչ ընտրողական (α1 և α2) ադրենապաշարիչներ: α1 և α2-ադրենընկալիչները պաշարելու ունակ ոչ րնտրողական (ոչ սելեկտիվ) α-ադրենապաշարիչները (Phentolamine,Pyrroxan) որպես հակագերճնշումային դեղեր կիրառվում են գերճնշումային կրիզների, իսկ ֆենօքսիրենզամինը (Phinoxybenzamine)' ֆեոքրոմոցիտոմայի ժամանակ գերճնշումային կրիզը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև ֆեոքրոմոցիտոմայի ժամանակ տարբերակիչ ախտորոշիչ փորձ անցկացնելու համար:

Ընտրողական α1 -ադրենապաշարիչների խմբի դեղերի հակագերճնշումային ազդեցությունր պայմանավորված է հետսինապսային α1-ադրենընկալիչների պաշարմամբ, ինչի արդյունքում նվազում Է հետհանգուցային սիմպաթային նյարդավերջույթներից սինապսային ճեղքի մեջ ձերբազատվող նորադրենալինի' այս ընկալիչներով միջնորդավորվող անոթասեղմիչ ազդեցությունը: Միաժամանակ, ոչ ընտրողական α1-ադրենապաշարիչները (ֆենտոլամին, ֆենօքսիբենզամին) պաշարում են ոչ միայն α1-, այլ նաև α2-ադրենընկալիչներր, ինչը ԶԳ-ն ժամանակ բացասական հետադարձ կապի մեխանիզմով հանգեցնում Է սինապսային ճեղքի մեջ նորադրենալինի ձերբազատման անցսւնկալի մեծացմանը: Այդ պատճառով գործնական բժշկության մեջ ԶԳ-ն ժամանակ հիմնականում կիրառվում են ընտրողական α1-ադրենապաշարիչները :Ընտրողական α1-ադրենապաշարիչների համար բնորոշ է ոչ միայն արտահայտված հակագերճնշումային ազդեցությունը, այլ արյան լիպիդային բաղադրության վրա պարզորոշ դրական (հակաաթերոգեն) ներգործությունը, դրանք արյան մեջ իջեցնում են ՑԽԼՊ-ի և բարձրացնում են ԲԽԼՊ-ի պարունակությունը: Ընտրողական α1-ադրենապաշարիչները (հատկապես' դոքսազոզինը) բարձրացնում են ինսուլինի հանդեպ հյուսվածքների զգայնությունը և նվազեցնում արյան մեջ գլյուկոզի հիմնական մակարդակը:

Որպես հակագերճնշումային դեղեր կիրառվելուց բացի ընտրողական α1- ադրենապաշարիչները լայնորեն կիրառվում են շագանակագեղձի բարորակ գերաճով հիվանդների բուժման համար' շագանակագեղձի հարթմկանային տարրերի կրճատմամբ պայմանավորված միզուղիների օբստրուկցիայի դինամիկ բաղադրամասի վերացման նպատակով: Շագանակագեղձի հարթմկանային տարրերում հայտնաբերված են մի քանի տեսակի α1-ադրենընկալիչներ (M. Caine et al., 1976; J.M. Fitzpatrick, 1998; Ո.Ո. Բորոյան, 2000): Բազմաթիվ ուրոլոգների կարծիքով, α1-ադրենապաշարիչները, հատկապես տամսուլոզինը, դօքսազոզինը և տերազոզինը, իրենց արդյունավետությամբ (միզարձակման օբստրուկցիայի վերացում) չեն զիջում այս հիվանդության վիրահատական բուժական մեթոդներին (J.M. Fitzpatrick, 1998):

α1-ադրենապաշարիչների կողմնակի ազդեցությունները ավելի արտահայտված են կարճատև ազդեցությամբ դեղերի կիրառման ժամանակ և դրսևորվում են թուլությամբ, գլխապտույտով, թերճնշումով, քնկոտությամբ, սրտխփոցով, չորությամբ բերանի խոռոչում, անմիզապահությամբ, հոդացավով, օրգանիզմում հեղուկի կուտակմամբ (ծայրամասային այտուցներ): Այս ազդեցություններն ավելի բնորոշ են պրազոզինին, որր ունակ է առաջացնելու «առաջին դեղաչափի ֆենոմեն» (տես ստորև) Միևնույն ժամանակ, տևական ազդեցությամբ α1-ադրենապաշարիչների դօքսազոզինի և հատկապես դրա ռետարդ ձևի՝ GITS-դօքազոզինի (Gastrointestinal Therapeutic System) կողմնակի ազդեցությունները դրսևորվում են ավելի հազվադեպ և քիչ են արտահայտված, քան պրազոզինի կիրառման ժամանակ:

Ի տարբերություն շատ հակագերճնշումային դեղերի (քլորտալիդոն, ամլոդիպին, ացեբուտոլոլ և այլն)' α1-ադրենապաշարիչները, հատկապես  դօքսազոզինը, չեն առաջացնում տղամարդկանց մոտ սեռական ֆունկցխպի խանգարում, իսկ որոշ տվյալների համաձայն (TOMHS - Treatment Of  Mild Hypertension Study, 1993)' դօքսազոզինը նույնիսկ նպաստում է էրեկտիլ  ֆունկցիայի վերականգնմանը:
 α1 -ադրենապաշարիչների նշանակման հակացուցումներն են ուղղակեցվածքային ռեակցիաներին հակվածությունը, հատկապես տարեց և ծեր հիվանդների շրջանում, ՍԻՀ-ը' լարման կրծքային հեղձուկով (իջեցնելով Զճ-ը' որոշ α1 -ադրենապաշարիչներ նպաստում են ոեֆլեքսային  հաճախասրտության), ձախ փորոքի սիստոլային դիսֆունկցիան:

Տևական հակագերճնշումային բուժման համար α -ադրենապաշարիչներից կիրառվում են ընտրողական α1 -ադրենապաշարիչները (Doxazosin, Prazosin, Terazosin և այլն):