‹‹Դեմքի ձգում` ոչ վիրահատական մեթոդով››. գործնական սեմինար Երևանում

Հարգելի բժիշկներ,

ս.թ. նոյեմբերի 4-5-ը միջազգային IFAAS ընկերության և հայաստանյան գործընկեր Ավանգարդ բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ Երևանում կկայանա գործնական սեմինար՝ ‹‹Դեմքի ձգում` ոչ վիրահատական մեթոդով, էսթետիկ ներարկումների,  սարքավորումների և համապատասխան թելերի կիրառմամբ›› թեմայով:

Հայաստանում անցկացվող այս սեմինարն իր տեսակով առաջինն է տարածաշրջանում:

Եթե ցանկանում եք կատարել դեմքի ձգում առանց վիրահատական միջամտության, և եթե էսթետիկ բժշկության ներկա մեթոդները սահմանափակ են թվում, ապա հիշեցնում ենք, որ մեզ հետ համագործակցելու դեպքում այս խնդիրը կարող եք համարել լուծված:

Դասընթացն անցկացվելու է անգլերենով: Բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ուշադրություն

IFAAS-ը  սահմանել է կրթաթոշակ 1000$ չափով Հայաստանից առաջին 10
մասնակից բժիշկների համար:

IFAAS-ի մասին

IFAAS ընկերությունը գործում է 2014 թվականից: Գործունեությունը նվիրված է էսթետիկ վիրաբուժության, ռեգեներատիվ բժշկության և կոսմետիկ դերմատոլոգիայի ոլորտի բժիշկ-մասնագետներին նորագույն և առաջատար մեթոդների կիրառման հմտություններ փոխանցելուն:

IFAAS- ի ծրագրերը հիմնականում կենտրոնացած են բժշկական կոնֆերանսների և դասընթացների ընթացքում ձեռք բերված տեսական գիտելիքին լրացնելու եկող գործնական պարապմունքների վրա:

Գործնական դասընթացի ամբողջական ծրագիրը՝ ԱՅՍՏԵՂ:

Հարցերի դեպքում կարող եք կապվել IFAAS-ի հայաստանյան գործընկերոջ հետ՝

‹‹Ավանգարդ›› բժկական կենտրոն
Հեռ: +374 10 204242
Հասցե: Աճառյան փողոց 9 շ, Երևան 0040, Հայաստան
Սիրով կհյուրընկալենք նաև Ձեզ

Հարգանքով՝
Գագիկ Ստամբոլցյան
IFAAS-ի հայաստանյան գործակալություն        
Ռեգեներատիվ պլաստիկ վիրաբուժության ղեկավար, ‹‹Ավանգարդ›› ԲԿ