Մայիսի 5-ը Մանկաբարձների համաշխարհային օրն է

Մայիսի 5-ին իրենց մասնագիտական տոնն են նշում այն մարդիկ, որոնց հոգատար ձեռքերի շնորհիվ մեզնից շատերն են լույս աշխարհ եկել: Արդեն ավելի քան քսան տարի է, ինչ մայիսի 5-ը նշվում է  որպես Մանկաբարձների համաշխարհային օր (International Midwives' Day):

Տոնի հիմնական նպատակն է հասարակությանը ծանոթացնել մանկաբարձուհու աշխատանքին: Այս մասնագիտության կարևորությունը դժվար է  թերագնահատել, չէ՞ որ հենց մանկաբաձուհուց, իր գիտելիքներից ու հմտություններից է կախված մոր և մանկան կյանքն ու առողջությունը: Մանկաբարձուհիներն օգնում են կանանց մայրանալ՝  վերջիններիս կողքին լինելով ծննդատուն ոտք դնելու պահից մինչև այնտեղից դուրս գրվելը:

Ակցիայի շրջանակում այդ օրը մանակաբարձուհիները կազմակերպում են փողոցային քայլերթներ, վրաններ են խփում հասարակական վայրերում և անվճար խորհրդատվություն տրամադրում անցորդներին: Նրանք նաև կազմակերպում են հանդիպումներ, սեմինարներ ու համաժողովներ, կիսվում են իրենց փորձառությամբ և այդ բնագավառի  նոր ձեռքբերումներով, ինչպես նաև պարգևատրում են այս հրաշալի մասնագիտության առանձին ներկայացուցիչներին:

Իսկ այն երկրներում, որտեղ մանկաբարձությունը լավ է զարգացած, նույնիսկ դրամահավաքներ են կազմակերպվում ՝ արտասահմանի իրենց գործընկերուհիներին օգնելու համար: