Աշխարհի ամենատարեց վիրաբույժն 89 տարեկանում յուրաքանչյուր շաբաթ 4 վիրահատություն է կատարում

Աշխարհի ամենատարեց վիրաբույժն 89 տարեկանում յուրաքանչյուր շաբաթ 4 վիրահատություն է կատարում

89-ամյա Ալլա Իլյինիչնա Լյովուշկինան աշխարհի ամենատարեց վիրաբույժն է: Վիրահատում է դեռևս 1950 թվականից:
Ազգությամբ ռուս վիրաբույժը Ռյազան քաղաքից է (Մոսկվայի հարավ-արևելք): Այսօր էլ նա վիրահատություններ է իրականցնում իր աթոռակին կանգնած, ինչը թույլ է տալիս հնարավորինս լավ տեսնել վիրահատական սեղանին պառկած պացիենտին:
67 տարվա իր մասնագիտական կարիերայի ընթացքում Ալլա Իլյինիչնան իրականացրել է ավելի քան 10.000 վիրահատություն, ինչը բացառիկ է՝ չի ունեցել ոչ մի ձախողում:
Հետաքրքրական է, որ ի սկզբանե նա ցանկանում էր դառնալ ոչ թե բժիշկ, այլ երկրաբան:
Ալլա Լյովուշկինան մասնագիտացած է պրոկտոլոգիայի ոլորտում: Այդ տարիներին Ռուսաստանում մատների վրա կարելի էր հաշվել այդ ոլորտի մասնագետներին:
Մի առիթով նա ասել է. «Թոշակի անցնելուց հետո չունեի զբաղմունք, այդ իսկ պատճառով դեռ աշխատում եմ շաբաթը 4 օր»:
Լյովուշկինան 2014 թվականին ՌԴ վարչապետի կողմից արժանացել է «Մասնագիտությանը հավատարիմ» պետական պարգևի: