Գարնանային կատար. ներկայացնում է Աննա Հովակիմյանը

«Ակնաբուժական շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում հոդվածը տրամադրել է Աննա Հովակիմյանը, ակնաբույժ, բ.գ.դ. պրոֆեսոր:
 
Շուտով գարնանամուտ է և արդեն բարձրացել է դիմելիությունը ալերգիկ կոնյունկտիվիտների և գարնանային կատարի կապակցությամբ: Գարնանային կատարը կոնյունկտիվայի սեզոնային, կրկնվող բիլատերալ բորբոքում է, որին բնորոշ են ինտենսիվ քորը, լուսավախությունը, սպիտակ կպչուն-մածուցիկ արտադրությունը: Արևադարձային կլիմա ունեցող երկրներում հիվանդությունը կարող է առկա լինել ամբողջ տարին: Հիմնականում դիտվում է 4-15 տարեկան երե-խաների շրջանում:Բուժումը ներառում է պարարտ բջիջների ստաբիլիզատորներ, ինչպիսին է chromolin sodium-ը կամ lodoxamid-ը, հակահիստամինային դեղամիջոցներ:
 
Այն հիվանդներին, որոնց շրջանում առկա է սեզոնային սրացում, այս դեղամիջոցները պետք է տրվեն օրական 4 անգամ ախտանիշների սկսվելուց դեռևս 1 ամիս առաջ, իսկ ում դեպքում հիվանդությունը առկա է ողջ տարի, ապա ամբողջ տարի պետք է ստանան այս դեղամիջոցը:
 
Տեղային ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերից արդյունավետ են կետորոլակի 0.5%-անոց աչքի կաթիլները: Խիստ ծանր դեպքերում ցուցված է տեղային կորտիկոստերոիդների և տեղային իմունոմոդուլյատորների կիրառումը: Ալերգիկ ռինոկոնյունկտիվիտներ.սովորաբար դրսևորվում է որպես ռինոկոնյունկտիվիտի, ունեն սեզոնային բնույթ։ Որպես ալերգեն՝ հաճախ հանդես են գալիս ծառերը, ծաղկափոշին, ինչպես նաև տնային փոշին, տզերը և այլն։
 
Դրսևորվում է կոպերի այտուցվածությամբ, արցունքահոսությամբ, լորձային արտադրությամբ, քորով, քթահոսությամբ(նկար 22)։ Բուժումը ներառում է պարարտ բջիջների ստաբիլիզատորներ, հակահիստամինային և ստերոիդային կաթիլներ։ Անհրաժեշտ է նաև ալերգոլոգի կոնսուլտացիա ընդհանուր հիվանդությունը վերահսկելու նպատակով:
 
Աղբյուրը՝ Doctors.am