Կերատոկոնուսի բուժումը քրոսլինքինգ (cross-linking) մեթոդով. ներկայացնում է Ելենա Մալայանը

«Ակնաբուժական շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում հոդվածը տրամադրել է ակնաբույժ,  Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի «Նորագույն ախտորոշման և լազերային բուժման» բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանը:
 
Կերատոկոնուսը բավականին տարածված հիվանդություն է մեր տարածաշրջանում և վաղ ախտորոշումը շատ կարևոր է այն կանխելու համար: 
 
Սկսած 2009 թվականից՝  Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում՝,Նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքում, բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանի գլխավորությամբ և անմիջական մասնակցությամբ կերատոկոնուսի բուժումը իրականացվում է եղջերաթաղանթի կոլագենի քրոսլինքինգի (cross-linking) միջոցով: Արդյունքները ավելին են, քան անգամ սպասվում էր: Մեծամասնության դեպքերում հաջողվեց ոչ միայն կանխել հիվանդության զարգացումը և խուսափել եղջերաթաղանթի փոխպատվաստումից, այլ նաև զգալիորեն լավացնել տեսողությունը:
 
Մեր կենտրոնում բուժում է ստացել  ավելի քան 1200 հիվանդ:
 
Cross-linking-ը կատարելապես նոր մեթոդ է, որը թույլ է տալիս բարձրացնել եղջերաթաղանթի մեխանիկական ամրությունը:
 
Այն ընդունված չափանիշներին համապատասխանող անվտանգ ընթացակարգ է, որը կարելի է կիրառել հիվանդության միայն սկզբնական փուլում: Հատուկ մշակված լազերային ճառագայթումը հնարավորություն է ընձեռում դանդաղեցնել, երբեմն նույնիսկ դադարեցնել կերատոկոնուս հիվանդության զարգացումը և խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից:
 
Միջամտության արդյունքում ամրանում է եղջրաթաղանթը, ինչը դանդաղեցնում է կենտրոնում  դրա հետագա բարակացումը ու կորացումը: Այսպիսով կանգ է առնում կերատոկոնուսի զարգացումը և աչքի բեկումը մնում է կայուն:
 
Այսօր արդեն բազմաթիվ հիվանդներ ամբողջ աշխարհում օգտվել են քրոսլինքինգի մեթոդից: 
 
5 տարիների ընթացքում  կատարված դիտարկումների արդյունքները ապացուցում են տեսողության զգալի աճ ավելի քան 85% դեպքերում: Բուժումից 6 ամիս անց 80% հիվանդների մոտ նվազում է աստիգմատիզմը, 92%-ի մոտ հաջողվել է կայունացնել հիվանդության ընթացքը և խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից:
 
Մանրամասն տեղեկությունների և հերթագրման համար զանգահարել 010 35-89-41:
 
Աղբյուրը՝ Doctors.am