Իրականացվել է նորածնից օրգանների փոխպատվաստման աշխարհում առաջին վիրահատությունը

Մեծ Բրիտանիայում հաջողվել է անցկացնել նորածնից օրգանների փոխպատվաստման աշխարհում առաջին վիրահատությունը: Դոնորը 6 օրական աղջիկ էր, ով ծնվել էր գլխուղեղի ծանր, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքով: Բժիշկները շեշտում են, որ այս հազվագյուտ վիրահատությունը հնարավոր է դարձել իրականացնել առաջին հերթին շնորհիվ դոնոր երեխայի ծնողների մեծահոգության: Անցկացվել են տրանսպլանտացիայի երկու վիրահատություն` մի երեխայի փոխպատվաստել են երկու երիկամ,մյուսին` լյադի բջիջներ:

Երբ պարզ դարձավ, որ աղջիկը չի ապրի, բժիշկները հիվանդանոցի հոգեբանի հետ մեկտեղ երեխայի ծնողների հետ քննարկեցին այս երեխայի ` օրգանների դոնոր դառնալու հնարավորությունը: Ծնողները տվեցին իրենց համաձայնությունը՝ օգտագործելու աղջկա երիկամներն ու լյարդը այլ պացիենտների օգնելու համար, ովքեր գտնվում են կյանքին սպառնացող իրավիճակներում:

Ծննդաբերությունից վեց օր անց ուղեղի բիոլոգիական մահը հաստատվեց, դոնորական օրգանները վերցվեցին փորձառու վիրաբույժ-տրանսպլանտոլոգի կողմից: Բժիշկների խոսքերով՝ շատ ընտանիքներ, ովքեր ծանր հոգեկան տրավմա են տանում` երեխայի կորստի պատճառով, կարող էին մեղմացնել իրենց տառապանքները գիտակցելով, որ  իրենց երեխայի օրգանները կարող են այլ մարդկանց կյանքեր փրկել:

Մանկահասակ երեխաներին ոչ միշտ է հնարավոր փոխպատվաստել մեծահասակների օրգանները, նորածիններին նորածինների օրգաններ են հարկավոր, հենց միայն չափերի պատճառով: Մեծ Բրիտանիայում կլինիկական ուղեցույցները բավական լղոզված չափորոշիչներ ունեն մինչև 2 տարեկան երեխաների ուղեղի ցողունային ստրուկտուրաների մահվան ախտորոշման համար և այն պահին, երբ հնարավոր է ապացուցել ուղեղի մահը, մահացած են լինում նաև օրգանները, որոնք հնարավոր կլիներ փոխպատվաստել:

Առաջատար երկիրը տրանսպլանտոլոգիայի ոլորտում այսօր Ավստրալիան է: Այս երկրում կատարվում են ամենամեծ թվով հաջողված փոխպատվաստումները: Իսկ այժմ, դոնորական օրգանների փոխպատվաստման նոր էթիկական ձեռնարկն անցնում է հասարակական քննարկումներ:

 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

Սկզբնաղբյուր՝ Medspecial.ru