Խոզուկը հեշտությամբ կանխարգելվող հիվանդություն է

Խոզուկը վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է հարականջային, հազվադեպ՝ ենթածնոտային ու ենթալեզվային թքագեղձերի ախտահարմամբ: Առավել հաճախ հիվանդանում են 3-15 տարեկան երեխաները, հազվադեպ՝ մինչև 1 տարեկանները և մեծահասակները: Խոզուկից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է: Խոզուկի դեմ առանձին պատվաստանյութ չկա, այն ԿԿԽ (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ) պատվաստանյութի բաղադրիչներից մեկն է: ԿԿԽ պատվաստանյութն անվտանգ է և արդյունավետ: Սովորաբար պատվաստոիմից հետո լուրջ ռեակցիաներ չեն առաջանում:
 
Խոզուկն առողջության վրա կարող է լուրջ հետևանքներ թողնել:
 
Երեխաների շրջանում խոզուկը սովորաբար մեղմ է ընթանում, սակայն այն կարող է այնպիսի լուրջ և երկարատև խնդիրների պատճառ դառնալ, ինչպիսիք են՝ 
• էնցեֆալիտ,
• մենինգիտ,
• լսողության կորուստ,
• ամորձաբորբ (տղամարդկանց շրջանում),
• ձվարանի բորբոքում (կանանց շրջանում) 
Հազվադեպ, բայց խոզուկը կարող է նաև մահվան պատճառ դառնալ:
Հետևողական եղեք պատվաստումների և հիվանդությունների կանխարգելման նկատմամբ: