Փաստաթղթերի և ձևաթղթերի հավելավածներ

Հավելված 1. Այն գործունեության ոլորտների ցանկ, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության

 

Հավելված N 2 
ՀՀ կառավարության 2003 թվականի 
մարտի 27-ի N 347-Ն որոշման

Ցանկ այն գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության

1. Սննդի արդյունաբերության ոլորտի, գյուղացիական անասնապահական տնտեսությունների, սննդամթերքի պահեստների և բազաների աշխատողները, ովքեր շփվում են սննդամթերքի հետ` դրանց արտադրման, պահպանման և իրացման ընթացքում, ինչպես նաև բոլոր տեսակի փոխադրամիջոցներով փոխադրման ընթացքում սննդամթերքի հետ անմիջականորեն շփվող անձինք

2. Հանրային սննդի կազմակերպություններում աշխատողներ

3. Սննդի առևտրի օբյեկտների աշխատողներ

4. Քոլեջների, ուսումնարանների, հանրակրթական դպրոցների սաներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ, ովքեր արտադրական պրակտիկա են անցնում այն հաստատություններում, որոնց աշխատողները ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության (հետազոտությունների)

5. Ծննդատների (բաժանմունքների), մանկական հիվանդանոցների (բաժանմունքների), ատամնաբուժական, գինեկոլոգիական բաժանմունքների, պոլիկլինիկայի գինեկոլոգիական կաբինետների, վիրաբուժական պրոֆիլի բուժկանխարգելիչ կազմակերպությունների և բաժանմունքների (այդ թվում` պոլիկլինիկաների վիրաբուժական կաբինետներ), մանկական պոլիկլինիկաների, ինֆեկցիոն հիվանդանոցների (բաժանմունքների, ինֆեկցիոն կաբինետների), պոլիկլինիկայի ատամնաբուժական կաբինետների, վերակենդանացման, հեմոդիալիզի, լաբորատորիաների, կենտրոնական մանրէազերծման բաժանմունքների, արյան ծառայության կազմակերպությունների, միջամտությունների կաբինետների բուժաշխատողներ

6. Դեղագործական կազմակերպությունների և դեղատների աշխատողներ, ովքեր զբաղված են դեղամիջոցների պատրաստմամբ և փաթեթավորմամբ

7. Դեղատների, դեղատնային կրպակների աշխատողներ, ովքեր զբաղված են դեղամիջոցների իրացմամբ

8. Կոսմետիկ միջոցներ, անձնական հիգիենայի միջոցներ և նորածնի խնամքի պարագաներ արտադրողներ

9. Ուսումնադաստիարակչական հիմնարկների (բուհեր, հանրակրթական դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ, մարզադպրոցներ, ուսումնարաններ, նախամասնագիտական և մասնագիտական կրթության կազմակերպություններ, արվեստի դպրոցներ, համակարգչային ուսուցման դասընթացներ) աշխատողներ, ովքեր առնչվում են ուսումնադաստիարակչական աշխատանքներին

10. Մանկական խաղերի և խաղալիքների արտադրության և իրացմանն անմիջականորեն առնչվող աշխատողներ

11. Դպրոցականների ամառային առողջարարական ճամբարների և այլ առողջարանային մանկական զվարճանքի կազմակերպությունների աշխատողներ, ովքեր ընդգրկված են սպասարկման ոլորտում

12. Մանկական նախադպրոցական հիմնարկների (մանկամսուր, մանկապարտեզ և այլն, հատուկ ուսումնական կրթական հիմնարկ), մանկատների, երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատությունների, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների աշխատողներ, ովքեր անմիջապես իրականացնում են երեխաների, բուժվողների, հանգստացողների սպասարկումը

13. Առողջարանների, հանգստյան տների, մարզաառողջարանային կազմակերպությունների աշխատողներ, ծերանոցների աշխատողներ, ովքեր անմիջապես սպասարկում են բուժվողներին և հանգստացողներին

14. Բնակչության կոմունալ-կենցաղային սպասարկման կազմակերպությունների (բաղնիքներ, շոգեբաղնիքներ, լվացքատներ, քիմմաքրման արտադրամասեր և քիմմաքրման ընդունման կետեր) աշխատողներ, ովքեր ընդգրկված են տեխնոլոգիական գործընթացներում կամ սպասարկման ոլորտում (այդ թվում` մերսողներ)

15. Բնակչության կոմունալ-կենցաղային սպասարկման կազմակերպությունների աշխատողներ (վարսահարդարներ, ոտնահարդարներ, մատնահարդարներ, դիմահարդարներ)

16. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների, հանրակացարանների սպասարկման հարցերով զբաղված աշխատողներ

17. Լողի մարզիչներ, հրահանգիչներ, լողավազանների սպասարկման ոլորտի աշխատողներ, մերսողներ

18. Մարդատար գնացքների, ավիաուղիների ուղեկցողներ

19. Հեռընթաց մարդատար տրանսպորտի վարորդներ

20. Ջրմուղների կառույցների աշխատողներ, ովքեր անմիջականորեն առնչվում են խմելու ջրի մաքրմանը, վարակազերծմանը և ջրամատակարարման ցանցի սպասարկմանը

Հավելված 2. Շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկ

«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության 
Նախագահ Ռ. Քոչարյան 
27 դեկտեմբերի 2001 թ.


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ 
27 դեկտեմբերի 2001 թվականի N 1286 
քաղ. Երևան 

ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ Վ ՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ



«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 1-ի «Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 234 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 27-ից:

Հաստատված է 
ՀՀ կառավարության 2001 թվականի 
դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ

Ց Ա Ն Կ 
ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ



1. ՁԻԱՀ/ՄԻԱՎ 
2. Ժանտախտ 
3. Խոլերա 
4. Սիբիրյան խոց 
5. Տուլարեմիա 
6. Դիֆթերիա 
7. Բծավոր տիֆ 
8. Որովայնային տիֆ 
9. Պարատիֆեր 
10. Մալարիա 
11. Փայտացում 
12. Սուր պոլիոմիելիտ 
13. Մենինգոկոկային վարակ 
14. Դիզենտերիա 
15. Վիրուսային հեպատիտներ 
16. Տուբերկուլյոզ (բոլոր ձևերը) 
17. Բրուցելյոզ 
18. Կատաղություն 
19. Սիֆիլիս 
20. Գոնոկոկային ինֆեկցիայի բարդացած ձև 
21. Լեպտոսպիրոզ 
22. Ընդհանուր աղիքային ինֆեկցիաներ 
23. Սալմոնելոզային ինֆեկցիաներ 
24. Էպիդեմիկ պարոտիտ 
25. Կարմրուկ 
26. Կարմրախտ 
27. Կապույտ հազ և հարկապույտ հազ 
28. Ջրծաղիկ 
29. Վարակային մոնոնուկլեոզ 
30. Քութեշ ստրեպտոկոկային անգինա 
31. Գրիպ

Հավելված 3. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկ

Հավելված N 1 
ՀՀ կառավարության 2004 թվականի 
մարտի 4-ի N 318-Ն որոշման



Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկ

• Աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված 36.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ

• 1-ին խմբի հաշմանդամներ

• 2-րդ խմբի հաշմանդամներ

• 3-րդ խմբի հաշմանդամներ

• Հաշմանդամ երեխաներ (մինչև 18 տարեկան)

• Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք

• Միածնող երեխաներ (մինչև 18 տարեկան)

• Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ (մինչև 18 տարեկան) և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք (18-23 տարեկան)

• Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ

• Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ

• Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ

• Բռնադատվածներ

• Բժշկասոցիալական փորձաքննության իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ

• Հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան) մինչև 7 տարեկան երեխաներ

• Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց` նաև հիվանդանոցային փորձաքննություն), ինչպես նաև խաղաղ ժամանակ վարժական հավաքների ու զորախաղերի կանչված զինապարտները` ամբուլատոր և հիվանդանոցային փորձաքննության մասով

• Զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ

• Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ

• Մանկատներում և ծերանոցներում խնամվողներ

• Մինչև 18 տարեկան` դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ.

• Մինչև 8 տարեկան, ինչպես նաև 12 տարեկան երեխաներ ու 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք (մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնության գծով).

• Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով).

• Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք:

Աղբյուրը՝healthrights.am կայքը