Մազաթափություն՝ հետծննդաբերական շրջանում. պե՞տք է արդյոք անհանգստանալ

Հետծննդյան մազաթափություն՝ խնդիր, որին բախվում է երիտասարդ մայրերի գրեթե կեսը: Որոնք են պատճառները, և ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել ավելի քիչ մազ կորցնելու համար:
Մազերի գրեթե 90%-ն անընդհատ աճում է, մնացած 10%-ը գտնվում է «հանգստի» փուլում:
 
Ամեն 3-4 ամիս թափվում են «հանգստի» փուլում գտվող մազերը և դրանց փոխարեն սկսում են աճել նոր մազեր: Հետծննդյան ինտենսիվ մազաթափության խնդիրը դրսևորվում է երեխայի ծննդին հաջորդող 1-5 ամիսների ընթացքում:
 
Այս խնդրին բախվում է կանանց 40-50 %-ը:
 
Որպես կանոն, խնդրի հիմքում ընկած են բնական ֆիզիոլոգիական պատճառներն և ինչպես հղիության ընթացքում հանդիպող շատ այլ փոփոխություններ, մազաթափությունը ևս ժամանակավոր խնդիր է:
 
Օրական գրեթե 100 մազ կորցնելը համարվում է նորմալ: Մինչդեռ ծննդաբերությունից հետո օրական մինչև 500 մազ կորցնելը կարող է համարվել նորմայի սահմաններում: Սա անշուշտ դառնում է դիսկոմֆորտի պատճառ, մինչդեռ անգամ այս քանակի մազ կորցնելու դեպքում ճաղատություն չի սպառնում:
 
Ծննդաբերությունից հետո էստրոգենի մակարդակը սկսում է նվազել, մազերի ավելի մեծ քանակ է անցնում «հանգստի» փուլ և արդյունքում ավելի շատ մազեր եք կորցնեք սանրելիս կամ լվանալիս: Անբնական մազաթափությունը կդադարի և ձեր մազերը կվերադառնան իրենց նախկին խտությանը ծնդաբերությունից 6-12 ամիս անց: 
 
Հղիություն և մազաթափություն
 
Մազերն ամենից հաճախ ակտիվորեն թափվում են ծննդաբերությանը հաջորդող առաջին 3 ամիսների ընթացքում: Հորմոնների բարձր մակարդակը թույլ չի տալիս, որպեսզի  «ծերացած» մազերը թափվեն նախատեսված ժամանակին: 

Ծննդաբերությունից հետո օրգանիզմում էստրոգենի պարունակությունը նվազում է և հորմոնները վերադառնում են իրենց նախկին մակարդակին, ինչն իր ազդեցությունն է ունենում մազի կյանքի տևողության վրա:

Մազաթափությունն ավելի ինտենսիվ է կատարվում կրծքով կերակրող մայրերի դեպքում:
 
Ինչպես նվազեցնել հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո հանդիպող մազաթափությունը 
 
Գոյություն ունի հղիության ընթացքում մազերի որակը բարձրացնելու մի քանի պարզ, բայց արդյունավետ միջոց: Դրանք են՝
 
  • Խորհրդակցեք թերապևտի, ինչպես նաև հղիությունը վարող գինեկոլոգի հետ: Անհրաժեշտ է համոզվել, որ հորմոնալ խնդիրներ չունեք: 
  • Ընտրեք կարճ, պրակտիկ սանրվածք: Խուսափեք ձիգ հյուսերից կամ մազերը պոչիկ կապելուց: Մի օգտագործեք ձիգ կամ մետաղական մազակալներ, որոնք կարող են վնասել մազերը:
  • Կերեք որքան հնարավոր է շատ միրգ և բանջարեղեն, խմեք կանաչ թեյ: Դրանք պարունակում են ֆլավոնոիդներ, որոնք բնական հակաօքսիդանտներ են և խթանում են մազի աճը:
  • Հետևեք, որ Ձեր սննդակարգում մշտապես լինեն վիտամիններով և սննդարար նյութերով հարուստ մթերքներ, հատկապես В խմբի վիտամիններով, բիոտինով, С և Е վիտամիններով, ցինկով հարուստ սնունդ:  
  • Օգտագործեք այնպիսի շամպուններ կամ բալզամներ, որոնք պարունակում են վիտամիններ, հատկապես բիոտին: Մազերի նոսրությունը կարելի է թաքցնել մազին ծավալ հաղորդող շամպուններ օգտագործելով: Որպես կանոն դրանց բաղադրության մեջ մտնում է սիլիկոն, ինչը մազին հաղորդում է ծավալ:
  • Մազերը հատկապես փխրուն են թաց վիճակում, այդ իսկ պատճառով ավելի ուշադիր պետք է լինել մազերը լվանալուց հետո և սանրել դրանք չոր վիճակում միայն: Փորձեք խուսափել վարսահարդարիչ կամ տաքացվող սարքեր օգտագործելուց: 
 

Աղբյուրը՝ Doctors.am