Անհավանական դեպքեր հղիության և փոքրիկի ծնունդի հետ կապված

Ի՞նչ եք կարծում, այս պատմություններից որն է ճշմարիտ
 
Ա. Կնոջ հղիությունը մի  ամբողջ տարի է տևել
Բ.8.5 կգ քաշով առողջ նորածին է ծնվել
Գ. Հղի կինը կրկին հղիացել է
 
Ճիշը պատասխանն է՝ բոլոր վերը նշվածները.
 
2009թ.–ին 31 ամյա կինը , ով հղի էր և պետք է աղջիկ ունենար, երկու շաբաթ անց կրկին հղիացավ տղա երեխայով: Սուպերֆետացիա կոչվող այս հազվադեպ վիճակի միայն 10 դեպք է հայտնի բժշկությանը:
 
Ինչպե՞ս է սա հնարավոր
 
Սուպերֆետացիա կարող է տեղի ունենալ հղիության մի քանի շաբաթական ժամկետում, երբ կնոջ մոտ արտազատվում է երկրորդ ձվաբջիջը, որն էլ այնուհետև բեղմնավորվում է:
Չնայած այս ֆենոմենի պատճառն անհայտ է, որոշ մասնագետների կարծիքով սուպերֆետացիա առաջանում է առաջին էմբրիոնի իմպլանտացիայի հետաձգման հետևանքով ինչը կանխում է հորմոնների քանակի բարձրացումը, որոնք անհրաժեշտ են վերարտադրողական գործընթացը կանխելու և օվուլյացիան դադարեցնելու համար:
Սուպերֆետացիայի հետևանքով բեղմնավորված պտուղները իրենց պահում են նույն կերպ, ինչ երկվորյակները: Նրանք միաժամանակ են ծնվում, սովորաբար, առաջին պտղի ծննդաբերության ժամկետին, այսինքն երկրորդ փոքրիկը ժամկետից մի փոքր շուտ է ծնվում:
 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Սկզբնաղբյուր՝ Blog.zocdoc.com