Աբսցես շագանակագեղձի

Հաճախ պատահում է շաքարախտով, հեմոդիալիզ ստացող, իմունոդեֆիցիտ ունեցող, մշտական միզուկային կաթետերներով հիվանդների մոտ, որպես կանոն, սուր բակտերիալ պրոստատիտը ոչ լիարժեք բուժման արդյունքում: Գանգատները նույնն են ինչ որ սուր պրոստատիտի ժամանակ: Գերձայնային հետազոտությունը կամ ՀՇ-ն անհրաժեշտ են ախտորոշման և բուժման պլանավորման համար: Բուժումը պետք է ներառի հակաբիոտիկներ և թարախակույտի դրենավորում` երբեմն ներմիզուկային ճանապարհով: Հիվանդության ելքը, որպես կանոն, բարենպաստ է: 
Շագանակագեղձի թարախակույտ
Ուրեթրիտ
Միզուկի ինֆեկցիոն բորբոքումները դասակարգվում են երկու տեսակի` ըստ պատճառային հարուցիչի. 
1. Neisseria gonorrhoeae-ի առաջացրած ուրեթրիտ,
2. մնացրած բոլոր հարուցիչների առաջացրած ուրեթրիտ (Chlamydia trachomatis, Ureaplasma urealyticum, Trichomonas vaginalis, herpes simplex և այլն):
Հիվանդությունը հիմնականում առաջանում է չպաշտպանված սեռական հարաբերության հետևանքով: Հիվանդները գանգատվում են դիզուրիկ երևույթներից և միզուկից արտադրությունից, որի ծավալները կարող են լինել խիստ տարբեր: Կրկնվող ինֆեկցիաներով հիվանդների մոտ կարող են լինել նաև օբստրուկտիվ ախտանիշեր` կապված միզուկի նեղացման հետ: Պետք է հիշել, որ գոնոկոկային ուրեթրիտով հիվանդների 40%-ը անախտանիշ է, իսկ նրանց 30%-ը ունի նաև Chlamydia trachomatis: Ախտորոշումը դրվում է միզուկից արտադրության քննության հիման վրա, մանրադիտակային, բակրերիոլոգիական կամ պոլիմերազային շղթայական հետազոտման եղանակներով: Ռադիոլգիական հետազոտություններից ցուցված է ռետրոգրադ ուրեթրոգրաֆիան, երբ կա միզուկի նեղացման կասկած: Գոնոկոկային ուրեթրիտի բուժումը կատարվում է ցեֆտրիաքսոնով կամ ֆտորքինոլոններով: Ոչ գոնոկոկային ուրեթրիտի բուժումը կատարվում է դոքսիցիկլինի կամ ջոզամիզինի օգնությամբ` 7-14 օր տևողությամբ կուրսով: Բուժման ամենակարևոր բաղադրամասը կանխարգելումն է, սեռական զուգընկերոջ բուժումը և պաշտպանական միջոցների կիրառումը: 
 
Մակամրոձիների ինֆեկցիան և բորբոքումը հիմնականում առաջանում է ստորին միզուղիներից ինֆեկցիայի վերելակ ուղով թափանցման հետևանքով: Մինչև 35 տարեկան տղամարդկանց մոտ էպիդիդիմիտի հինական պատճառը սեռական ճանապարհով տարածվող մանրէներն են` Neisseria gonorrhoeae-ը և Chlamydia trachomatis-ը, երեխաների, հոմոսեքսուալ տղամարդկանց և մեծահասակների մոտ` E coli-ն: Մակամորձու բորբոքումը կարող է բերել ամորձու բորբոքման:
 
Ախտանիշեր և նշաններ
Փոշտի շրջանի ցավը կարող է լինել խիստ արտահայտված և ճառագայթել դեի աճուկ և գոտկային շրջան: Շոշափելիս մակամորձին մեծացած է, ցավոտ, կարող է լինել ռեակտիվ ջրգողություն: Երբեմն դժվար է տարբերակել մակամորձին ամորձուց, հատկապես սուր շրջանում: Մեզում, որպես կանոն հայտնաբերվում են լեյկոցիտներ, արյան մեջ` լեյկոցիտոզ: Ճառագայթային հետազոտություններ: Հաճախ դժվար է տարբերակել էպիդիդիմիտը ամորձու ոլորումից, հիմնվելով միայն անամնեզի և ֆիզիկալ հետազոտության արդյունքների վրա: Այդ պատճառով, կիրառվում են Դոպլեր հետազոտությունը և ռադիոնուկլիդային սկանավոումը: Գերձայնային հետազոտությունը հայտնաբերում է մեծացած մակամորձին: Սեռական հասունության չհասած երեխաները, որոնց մոտ ախտորշվում է էպիդիդիմիտ, պետք է հետազոտվեն` միզուղիների զարգացման արատները ժխտելու նպատակով: Սեռահասուն տղաներին պետք է բացատրել սեռական ճանապարհով տարածվող հիվանդությունների վտանգը և նրանց կանխարգելման միջոցները: 
 
Բուժումը
Հակաբիոտիկների հետ մեկտեղ պետք է կիրառվեն նաև ոչ ստերոիդային, հակաբորբոքային դեղամիջոցներ, անկողնային ռեժիմ և փոշտի կախակալում: Սեպսիսով կամ արտահայտված ինֆեկցիայով հիվանդները պետք է հոսպիտալիզացվեն, հակաբիոտիկները պետք է տրվեն պարէնթերալ ուղով: Մակամորձու թարախակույտի զարգացման դեպքում վերջինս պետք է դրենավորվի բաց եղանակով: Երբեմն քրոնիկ կրկնվող էպիդիդիմիտի գանգատների վերացման համար ցուցված է կատարել էպիդիդիմէկտոմիա:

Աղբյուրը՝ Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան