Շիզոֆրենիա. թյուր կարծրատիպեր այս հիվանդության մասին

Շատերս այս բառը լսելով հասկանում ենք հոգեպես անկայուն , սոցիալապես վտանգավոր մարդականց` անձի երկվությամբ: Տարիներ շարունակ հոգեբույժները փորձում են ջախջախել այս սխալ պատկերացումը շիզոֆրենիայով հիվանդների մասին:
Աշխարհում 26 միլիոն մարդ ապրում է այս հիվանդությամբ: Շիզոֆրենիան հիվանդություն է` գլխուղեղի ծանր  հաշմանդամությամբ:
Շիզոֆրենիայով տառապող մարդիկ հաճախ են ունենում հալյուցինացիաներ `լսում կամ տեսնում են բաներ, որոնք իրականում գոյություն  չունեն: Այս հիվանդությունը բացասական է անդրադառնում նաև էմոցիոնալ ոլորտի վրա՝  հիշողությանն ու շփմանը այլ մարդկանց հետ:
 
Շիզոֆրենիայի հստակ պատճառները հայտնի չեն, այդ պատճառով էլ բուժման ժամանակակից մեթոդները ուղղված են հիվնադության ախտանիշերի թուլացմանը: Հակափսիխոտիկ պրեպարատները, ինչպիսին կլոզապինն ու հալոպերիդոլն են, սովորաբար բուժման առաջին ընտրության միջոցներն են:
Բուժման հոգեսոցիալ ձևերը, ինչպիսին վարքային ճանաչողական թերապիան է և ռեաբիլիտացիան, նույնպես կիրառվում են շիզոֆրենիայով հիվանդների մոտ` հակափսիխոտիկ պրեպարատներով նրանց վիճակը կայունացնելուց հետո:
Այսպիս բուժումը արդյունավետ է մարդկանց մեծամասնության համար և թույլ է տալիս հիվանդներին վարել քիչ թե շատ նորմալ կենսակերպ:
 
Մարդիկ, ովքեր սերտ շփվում են կոմպենսացված պացիենտների հետ նշում են, որ այս մարդիկ բարի են, իմաստուն, ունեն կյանքի նույն իդեալներն ու առաջնայնությունները, ինչ առողջ մարդիկ:
Սակայն հասարակության մեջ շիզոֆրենիայով հիվանդների մասին բոլորովին այլ պատկերացումներ են: Շատերը կարծում են , որ շիզոֆրենիան անձի երկվություն է առաջացնում, մարդկանց  դարձնում է ագրեսիվ: Եվ չնայած սրանք սխալ պատկերացումներ են, մարդիկ շարունակում են խուսափել  ու զգուշանալ շիզոֆրենիայով հիվանդներից:
Այնինչ, հետազոտությունները ցույց են տալիս, որ բռնության հակված են շիզոֆրենիայով միայն այն հիվանդերը, ովքեր թմրանյութեր և ալկոհոլ են օգագործում. առողջ մարդկանց համեմատությամբ նրանք 4 անգամ հաճախ են բռնության կիրառմամբ հանցագործություններ կատարում: Իսկ շիզոֆրենիայով հիվանդ, սակայն այս վատ սովորությունները չունեցող մարդիկ առողջ մարդկանցից ընդամենը 1,2 անգամ հաճախ են դիմում բռնության:
 
Նրանց համար, ովքեր ամեն դեպքում զգուշանում են այս մարդկանցից , նշենք, որ համաձայն վիճակագրության` հանցագործությունների 19-20 տոկոսը կատարվում է հոգեկան կոպիտ ախտահարումներ չունեցող մարդկանց կողմից:
Հետևաբար, զարմանալի չէ, որ մարդկանց միայն 46 տոկոսն է հայտնում ընկերներին , որ իր մոտ շիզոֆրենիա է հայտնաբերվել: 
Այս մարդկանց մեծամասնությունը իվիճակի է առողջ մարդկանց հետ հավասար աշխատել: Սակայն աշխատանք գտնելը այս պացիենտների երկրորդ ամենամեծ խնդիրն է:
Գործատուները համոզված են, որ եթե մարդը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի , ապա չի կարողանա կատարել իր պարտականությունները և հարկավոր է նրան հեռացնել աշխատանքից: Այս պատկերացումները սխալ են և պետք է արմատախիլ արվեն: Աշխատանքն այս մարդկանց ռեաբիլիտացիայի և սրացումից հետո նորմալ կյանք վերադառնալու համար չափազանվ կարևոր է:

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Սկզբնաղբյուր՝ Medspecial.ru