«Հիվանդ երեխաների տեսակավորում, անհետաձգելի բուժօգնություն: Աջակցող վերահսկողություն». 6-օրյա դասընթաց

Հոկտեմբերի 17-22-ը տեղի կունենա Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՀՀ Առողջապահության նախարարության համագործակցության միջոցառումների շրջանակում կազմակերպվող «Հիվանդ երեխաների տեսակավորում, անհետաձգելի բուժօգնություն: Աջակցող վերահսկողություն» թեմայով դասավանդողների 6-օրյա դասընթաց:

Դասընթացի օրակարգը հաստատ­վել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով:

Մասնակիցներին շնորհվելու են 31 տեսական և 4 գործնական ՇՄԶ կրեդիտներ, կտրվեն վկայականներ: