...

Սևադա Վանիկի Հակոբյան

Հարց  

Բարև Ձեզ, հնարավո՞ր է արդյոք ուղղել անդամի կորությունը։

Պատասխան  

Առնանդամի կորությունը կամ ծռվածությունը հիմնականում պայմանավորված է առնանդամի հյուսվածքներում ձևավորված պաթոլոգիկ շարակցական հյուսվածքով, որ պատճառ է հանդիսանում անդամի ծռումների, ինչը ավելի նկատելի է դառնում առավելապես էրեկցիայի ժամանակ: Պատճառագիտությունը երբեմն անհայտ է լինում, սակայն չի բացառվում անդամի տրավմաները, համակարգային շարակցահյուսվածքային հիվանդությունները, արյան համակարգի հիվանդությունները և այլն: Բուժման և կորեկցիայի համար կիրառվում են հատուկ սարքեր, որոնք տևական ձգման մեթոդով կարող են նպաստել առնանդամի ուղղմանը: Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև վիրահատական բուժում: