Էրեկցիայի առաջացման 3 մեխանիզմները

doctors.am Էրեկցիայի առաջացման 3 մեխանիզմները

Դիտարկվում է էրեկցիայի առաջացման 3 մեխանիզմ՝

1. Հոգեծին էրեկցիան հարուցվում է գլխուղեղի նյարդային կենտրոնների կողմից: Վերջիններս գրգռված վիճակում ազդակներ են ուղարկում, որոնք էլ ողնուղեղով հաղորդվում են սեռական նյարդերին:

Ստորև թվարկված են 6 գրգռիչներ, որոնք ուղեղի նյարդային կենտրոնները գրգռված վիճակի են բերում: Բերված օրինակները բոլորին չէ, որ համոզիչ կթվան, այնուամենայնիվ այս 6 ազդակները մեծ նշանակություն ունեն. եթե նրանցից թեկուզ մեկը խափանված է, հոգեծին էրեկցիա կարող է առհասարակ չլինել, կամ լինել այնքան թույլ ու կարճատև, որ սեռական ակտն անհնար լինի. և այսպես՝

1. ձայնային գրգիռներ,ինչպիսիք են գրգռող խոսքը, երաժշտությունը, ծիծաղը, հաճախացած շնչառությունը,
2. hոտառություն` օծանելիքի հաճելի բույր, մաշկի, մազերի հոտ,
3. համային գրգիռներ`թքի, սեռական օրգանների արտազատուկների,
4. շոշափելիքի գրգիռներ՝ մերկ մարմնի հպում, շոյանքներ, մերսում,
5. երևակայություն` երազանքներ,էրոտիկ ֆանտազիաներ, հիշողություններ,
6. տեսողական գրգիռներ, որոնք խիստ անհատական են,և այս դեպքում բոլորի համար ընդհանուր կանոններ չկան:

Յուրաքանչյուրն ինքը պետք է հասկանա, ինչն է իրեն գրգռված վիճակի բերում:

2. Ռեֆլեկտոր էրեկցիա. սա պարզ պատասխան ռեակցիա է հպմանը: Սենսոր գրգռիչներն ուղղակիորեն ազդում են առնանդամի գլխիկի, ուղիղ աղիի և միզապարկի նյարդային վերջավորությունների վրա: Նյարդերի միջոցով զգացողությունները փոխանցվում են ողնուղեղին: Սեռական նյարդերի պատասխան ռեակցիան մեխանիկական բնույթ ունի: Այն համարժեք է կոպերը թարթելուն:

3. Սպոնտան էրեկցիա. այն ռաջանում է առանց գիտակցության մասնակցության՝ քնի ժամանակ:

Էրեկցիան կարող է ունենալ միայն հոգեծին կամ միայն ռելֆլեկտոր ծագում, սակայն սովորաբար գրգռման այս երկու տարբերակները զուգակցվում են: Երիտասարդ տարիքում և կյանքի այլ շրջաններում ռեֆլեկտոր էրեկցիան կարելի է օգտագործել այն դեպքերում, երբ հոգեծին էրեկցիան այս կամ այն պատճառով անհնար է: Սա խիստ անձնական հարց է:

Չի կարել թերագնահատել ռեֆլեկտոր էրեկցիայի նշանակությունը: Հատկապես մեծ է նրա դերը որոշակի հիվանդությունների, ինչպես նաև մեծ տարիքում պոտենցիայի թուլացման դեպքում: Մինչդեռ որոշ տղամարդիկ առնանդամի մեխանիկակ ստիմուլյացիային վերբերվում են՝ որպես դատապարտելի, տղամարդուն անհարիր երևույթի: Ծերանալու հետ մեկտեղ կարող են առաջանալ խնդիրներ՝ կապված հոգեծին էրեկցիայի հետ, այս պարագայում ողջամիտ է դիմել ռեֆլեկտոր ազդակներին:


Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am