«Հոգեթերապևտիկ մոտեցումների ընտրությունը նորածինների, երեխաների, դեռահասների և նրանց ընտանիքների բուժման ընթացքում». վարպետության դասընթաց և սիմպոզիում

2016թ. հոկտեմբերի 24-26 Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ և Մանկական Բժիշկների Հայկական  Ասոցիացիան անցկացնում են հոգեկան առողջությանընվիրված սիմպոզիում և վարպետության դասընթացներ «Հոգեթերապևտիկ մոտեցումների ընտրությունը նորածինների, երեխաների, դեռահասների և նրանց ընտանիքների բուժման ընթացքում» թեմայով:
 
Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ են այցելելու` Շվեյցարիայից՝ Պ. Ռոմանը՝ Լոզանի Համալսարանի կլինիկական հոգեպաթոլոգիայի պրոֆեսոր, Ի.Նիգոլյանը՝ հոգեբույժ, ԺնևիՀամալսարանական կլինիկայի հոգեկան առողջության բաժանմունքի խորհրդատու, Ռ.Նյուբերժեն՝  հոգեբույժ,  Բրյուսելի ազատ համալսարանի պրոֆեսոր, Օ.Բոնառը՝հոգեբույժ- հոգեթերապևտ, Լոզանի Համալսարանական կլինիկայի հոգեկան առողջության ծառայության ղեկավար և Ռ.Պրատը՝ հոգեբան-հոգեվերլուծող Ֆրանսիայից,նորածինների և երեխաների հոգեկան առողջության հարցերով գիտահետազոտական խմբի անդամ: Զեկուցումների հետ միասին կներկայացվեն կլինիկական դեպքերև տեսագրված խորհրդատվություններ: Ծրագիրը կցվում է:
 
Սիմպոզիումը ուղղված է հոգեբույժներին, կլինիկական հոգեբաններին, նյարդաբաններին, ընտանեկան բժիշկներին և մանկաբույժներին:
 
Գրանցման և լրացուցիչ հարցերի դեպքում դիմել Սիրանույշ Հակոբյանին (Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ հոգեբուժական ծառայության ղեկավար, հեռ.091220770):

 

Ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ: