Ինչպե՞ս նվազեցնել մաշկի պիգմենտացիան

Մաշկաբանների ամերիկյան ակադեմիայի մասնագետները հրապարակել են խորհուրդներ, որոնք կօգնեն նվազեցնել մելազմայի տեսանելի արտահայտումը: Մաշկի գունային խանգարման այս տեսակի դրսևորման հավանականությունը մեծանում է հատկապես ամռանը՝ արևային ճառագայթների ավելի մեծ ազդեցության արդյունքում:
Որպեսզի մելազման դառնա ավելի քիչ նկատելի, մաշկաբանները խորհուրդ են տալիս.

·         Օգտագործել արևապաշտպան կրեմներ: Պաշտպանության գործոնը չպետք է լինի  30-ից պակաս (SPF): Դրանք նվազեցնում են ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունը:

·         Կրել լայնեզր գլխարկներ և մաշկը ծածկել հագուստով: Արևապաշտպան քսուկները չեն կարող 100%-ով ապահովել մաշկի անվտանգությունը:  Այդ իսկ պատճառով, հատկապես արևային օրերին ավելի ճիշտ է մնալ ստվերում և պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից հագուստի միջոցով: Օգտագործել զգայուն մաշկի համար նախատեսված կոսմետիկ միջոցներ: Մաշկի խնամքի պարագաները պետք է համապատասխանեն Ձեր մաշկին: Եթե դրանք առաջացնում են գրգռվածություն, ապա դա ուժեղացնում է մելազմայի արտահայտումը:

Խուսափել մոմային էպիլյացիայից: Վերջինս նույնպես կարող է գրգռել մաշկը և ուժեղացնել պիգմենտացիան:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ likar.info