Ռուսաստանյան առաջատար վիրաբույժը՝ Սլավմեդ ԲԿ-ում. հոկտեմբերի 24-25

 
Սլավմեդ բժշկական կենտրոնի հրավերով հոկտեմբերի 24-ին և 25-ին Ռուսաստանի առաջատար լապարոսկոպիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վլադիմիր Անիշչենկոյի կողմից կիրականացվեն ստոծանու ճողվածքների և որովայնի օրգանների հիվանդությունների հետ կապված վիրահատություններ:
 
Բժշկի այցի վերաբերյալ մանրամասներին տեղեկացանք Սլավմեդ ԲԿ-ի Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Արամ Սեդրակյանից:
 
« Վլադիմիր Անիշչենկոյին, վստահաբար կարող ենք համարել Ռուսաստանի Դաշնության լավագույն վիրաբույժներից մեկը: Նա հանդիսանում է նաև աշխարհահռչակ Karl Storz ապրանքանիշի փորձագետ: Նա ոչ միայն ընդհանուր վիրաբույժ է, այլ նաև մասնագիտացած է մի շարք այլ ոլորտներում՝ պրոկտոլոգիա, կոլոպրոկտոլոգիա, թոքային վիրաբուժություն... Նա բարձրակարգ բժիշկ է՝ ողջ աշխարհի մասշտաբով:
 
Մասնագետը վիրահատելու է ընդամենը 2 օր՝ հոկտեմբերի 24-ին և 25-ին: Նրան Երևան հրավիրելու հարցում մեզ օգնեց Karl Storz ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը:
 
Ի՞նչ վիրահատություններ կիրականացնի Վ. Անիշչենկոն Սլավմեդ ԲԿ-ում
 
Նախատեսում ենք իրականացնել կերակրափողի հիվանդությունների, ռեֆլյուքս էզոֆագիտների, կերակրափողային ճողվածքների և մի շարք այլ վիրահատություններ...
Մեր պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ տասնյակ տարիներով ամեն օր ընդունում են ստամոքսի թթվայնությունն իջեցնող դեղորայք, և պատկերացում անգամ չունեն, որ սա կարող է հանգեցնել մի շարք բարդությունների: Սա լավ առիթ է դիմել բժշկի և վիրահատվել բարձրակարգ մասնագետի կողմից:
 
Վիրահատություններ կիրականացվեն ստամոքսի ուռուցքների, մարսողական տրակտի, լեղաքարային հիվանդությունների, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների, հաստ և բարակ աղիների նորագոյացությունների, ուղիղ աղու գոյացությունների կապակցությամբ:
 
Վիրահատությունները կկատարվեն ըստ ցուցման, և՛ լապարոսկոպիկ, և՛ բաց եղանակներով:
 
Վլադիմիր Անիշչենկոյի այցը մեր կենտրոնի բժիշկների և այլ կլնիկաներից մեր գործընկերների համար կլինի նաև վարպետության դաս և փորձի փոխանակման հիանալի առիթ »:
 
Ո՞ր գանգատների դեպքում կարելի է դիմել խորհրդատվության և, ցուցման դեպքում՝ վիրահատվել Վ. Անիշչենկոյի կողմից
 
Ստամոքս-աղիքային տրակտի բոլոր հիվանդությունները՝ 
 
  • այրոցի զգացում,
  • գղտոց, զկրտոց,
  • փսխումներ,
  • լեղաքարային հիվանդություններ,
  • ենթաստամոքսային գեղձի կիստաներ, գոյացություններ,
  • էխինոկոկ,
  • լյարդի հիվանդություններ,
  • լյարդի կիստաներ,
  • ուղիղ աղու գոյացություններ,
  • հաստ և բարակ աղիների նորագոյացություններ,
  • դիվերտիկուլյոզ,
  • ստամոքսի չարորակ գոյացություններ:
 
Նախնական խորհրդատվության և վիրահատությունների համար հարկավոր է նախապես հերթագրվել:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 55 50 53 30

Աղբյուրը՝ Doctors.am

14 հոկտեմբերի, 2016