Շնչառությունը և առողջությունը

doctors.am Շնչառությունը և առողջությունը

Թթվածին

Թթվածնի անբավարարության պատճառը, ինչպես նշել է հայտնի  ամերիկացի բժիշկ Պոլ Բրեյքը, մակերեսային և կիսատ շնչառությունն է, որը զրկում է մարմնի մասերը կենսական կարևոր էներգիայի աղբյուրից` թթվածնից և բերում վաղաժամ ծերացման:

Բացի այդ մեր օրգանիզմը ստեղծված է եղել օդում թթվածնի կրկնակի բարձր պարունակության պայմաններում գոյատևելու համար:

Դեռ 200 տարի առաջ օդում եղել է  38%  թթվածին  և 1%  ածխաթթու գազ , իսկ այժմ շրջակա միջավայրի աղտոտվածությունը և այլ  արտաքին ազդակները օդում  թթվածնի պարունակությունը նվազեցրել են մինչև 21%-ի, բացի այդ մեր ներքին խնդիրները` սթրես, հելմինտային, բակտերիալ, վիրուսային և սնկային ախտահարումները, աղտոտված հաստ աղիները, սխալ և վնասակար սննդային հակումները, հիպոդինամիկան` նստակյաց կենսակերպը, սխալ կեցվածքը և թոքերի ծավալի ոչ լիարժեք օգտագործումն էլ ավելի են ազատում թթվածնային անբավարարության դեպքերի ավելացմանը: Թթվածինը  կարևորագույն դեր է կատարում նյութափոխանակության պրոցեսներում, կարգավորում է արյան շրջանառությունը,  սննդանյութերի լիարժեք քայքայման, յուրացման և մնացորդների վերամշակման ու արտազատման ֆունկցիաները, ստիպում է օրգանիզմին վերականգնել պաշտպանությունները և դիմադրողականությունը տարբեր հարուցիչների դեմ: Միառժամանակ թթվածինը հանգստացնող ազդեցություն է թողնում ողջ նյարդային համակարգի վրա` պայքարելով սթրեսների և դրանց առաջացրած հյուծիչ ազդեցությունների  դեմ: ՈՒստի և թթվածնով օրգանիզմի հագեցումը առողջ և երիտասարդ կյանքի բանալին է:

Ինչպես կարգավորել շնչառության ռիթմը, թոքերի ծավալը և ստեղծել օրգանիզմում թթվածնի բավարար քանակություն նորմալ կենսագործունեության, ինչպես նաև վերոհիշյալ հիվանդությունների, կամ հիվանդագին պրոբլեմների դեմ պայքարելու համար:

Կան շնչառությունը կարգավորող տարբեր մեթոդներ, բայց ընտրել այնպիսին, որը չունենա հակացուցումներ, ընդունելի լինի տարբեր տարիքի, սեռի, տարբեր առողջական խնդիրներ ունեցող, տարբեր ֆիզիկական պատրաստվածությամբ անձանց համար և հնարավոր լինի կիրառել թե ' տանը թե ' մարզադահլիճում, ընդգրկի շնչառական, առողջական մարմնամարզության լավագույն ուղղությունները, ներկայացնենք «Աեռոֆլեքս» ծրագիրը Հայաստանում: Այն մշակվել և առաջարկվում է որպես մեթոդական և մարզաառողջարարական համակարգ` հիմնված խորը, ճիշտ շնչառության հատուկ ֆիզիկական վարժությունների զուգակցման վրա, օգնում է ոչ միայն թթվածնով հագեցնել օրգանիզմը, այլև ապահովել նրա լիարժեք յուրացումը հյուսվածքների և բջիջների կողմից, որն ապահովում է նյութափոխանակության պրոցեսների արագացում, ավելցուկային ճարպաշերտի և տոքսինների քայքայում, օրգանիզմից հեռացում բնական ճանապարհով:

Հատուկ ընտրված ֆիզիկական իզոտոնիկ և իզոմետրիկ վարժությունները ստատիկ դիրքերում ապահովում են մարմնի մկանային կորսետի ամրացումն ու ձգումը, թուլացած մաշկի և մկանների կառուցվածքի վերականգնում, ողնաշարային խնդիրների կեցվածքի թերությունների վերացում:

«Աերոֆլեքս» ծրագրով շնչառական տարբեր տեխնիկաները (և առողջական ֆիզկուլտուրան) հիմնված են ինչպես հնագույն համակարգերի յոգա, ցիգուն, այնպես էլ ժամանակակից բուժական շնչառական մեթոդների` Բուտեյկո, Ստրելնիկովա, որոնց նպատակն է կարգավորել շնչառության ռիթմը, մեծացնել թոքերի ծավալը և ռեֆլեքսորեն կիրառել որովայնային և դիաֆրագմալ շնչառական ակտերը առօրյայում` դրանով իսկ պայքարելով  թթվածնային անբավարարության դեմ: Քանի որ մեզ շրջապատող օդից միայն կարող է ներշնչման հասարակ թվացող ակտի օգնությամբ վերցնել կենսական էներգիան` այն է պրանան (յոդացում), կամ ցին (ցիգուն) և վերափոխել մարդու օրգանիզմը մեզ անհրաժեշտ էներգիայի, իսկ վնասակար տոքսինները և բացասական էներգիան դուրս մղել արտաշնչման շնորհիվ: Եվ ընդամենը ճիշտ սովորելով և կարգավորելով ներշնչման, արտաշնչման և շունչը պահելու փուլերը, կարող է ազատվել բազմաթիվ հիվանդություններից, հաղթահարել սթրեսները, բարձրացնել իմունիտետը և մտավոր և ֆիզիկական ներքին ռեզերվները: Իսկ հիպոդինամիայի այս դարում քիչ տանջանքով, բայց հզոր էներգիական ծախսով ֆիզիկական մկանային ձգումների վրա հիմնված վարժությունները հասկաքաղ են յոգայի, ցիգունի, ուշուի նորագույն, առողջարարական մարզական ծրագրերի` պիլատես, կալլանետիկա,  ստրետչինգ, հայտնի բժիշկներ Պոլ Բրեյքի և Կացուձո Նիշիի Օշոի փիլիսոփայական և գիտակից մարմին մարզող համակարգերի: Յուրաքանչյուր վարժություն կամ մկանի ճիշտ աշխատանք նպաստում է որոշակի ներքին օրգանների գործողության խթանման:

Ստոծանիական ճիշտ շնչառությունը, արտաշնչումից հետո դադարով որովայնային մկանների ներձգումով, ներքին օրգանների վակուումային մերսում է կատարում, աշխատող մկանում կուտակվող ածխաթթու գազը ստիպում է նախապես ներշնչել թթվածինը արյան հոսքով ուղղելով համապատասխան հյուսվածք, որտեղ հանդիպող ճարպային, աղային կամ տոքսիկ կուտակումները հիմնական վառելանյութ են թթվածնի համար, արդյունքում ճարպը քայքայվում է, առաջացնելով ջուր և էներգիա: Ջուրը նյութական արգասիքների հետ հեռացնում է օրգանիզմից բնական ճանապարհով, իսկ էներգիան ձգում ամրացնում է մկանն ու մաշկը, վերացնում օրգանիզմում տոնուսի անկման և մշտական հոգնածության երևույթները: Այսպիսով, առանց հոգնելու, քրտնելու, դաժան դիետաների ենթարկվելու կարելի է մեկ շաբաթում կորցնել 10-35սմ մարմնի միջին գոտում, ճարպաշերտի բացակայության դեպքում նյութափոխանակությունը կարգավորելով հնարավոր է կազդուրել օրգանիզմը և ձգել թուլացած մկանային և ոսկրային համակարգը, ճկունացնել ողնաշարը, ձեռք բերել նյարդային համակարգի կայունացում և հանգստացում:


Թթվածնային անբավարարություն

Թթվածնային անբավարարության ամենատարածված երևույթներից են սպազմային նյարդային լարվածության արտահայտման, սթրեսային իրավիճակներում` օղակների վնասման բոլոր նշանները, գեր հոգնածության, անհիմն վախերի ու տագնապների զգացողությունը, որոնք էլ պատճառ են այնպիսի բարդ և անբուժելի համարվող հիվանդությունների առաջացման, ինչպիսիք են հիպերտոնիան, սրտի իշեմիկ հիվանդությունը, բրոնխիալ ասթման, շաքարային  դիաբետը, վահանաձև գեղձի ֆունկցիայի և մյուս էնդոկրին գեղձերի ֆունկցիաների խանգարումները և այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Բայց բավական է միայն ուղղել շնչառության տիպը, ռեֆլեքսի վերածել որովայնային դիաֆրագմալ շնչառությունը և թթվածնի բավարար քանակությամբ մեր օրգանիզմում կարթնանան ինքնակարգավորման և ինքնավերականգման հատուկ մեխանիզմները` կազդուրելով, բարձրացնելով դիմադրողականությունը, էներգետիկան: Դրանով է պայմանավորված այն փաստը, որ նույն ծրագրով մարզվում է ասենք նիհարել ցանկացողը և հակառակը, յուրաքանչյուրի մոտ նյութափոխանակության պրոցեսների կարգավորումը բերում է իրեն անհրաժեշտ արդյունքի:

Առաջինի մոտ թթվածինը հայտնաբերում է ավելորդ ճարպային կուտակումը, քայքայում է այն, ամրացնում մկանը, մաշկը ձգում դրանց տեղում, երկրորդի մոտ ձևավորում է ամուր ճկուն մկանային համակարգ:

Մեթոդի ազդեցությունը հզորացվում է նյարդային համակարգի վրա թթվածնի ուժեղ  կարգավորիչ ազդեցությամբ: Սթրեսային դեպրեսիվ վիճակից կարելի է դուրս գալ ընդամենը 1-2 ճիշտ խորը շնչառություն կատարելով ասթմայի նոպան նույնպես թթվածնի պակասից է սկսվում և հևոցային բերանով շնչառությունը ավելի է խորացնում սպազմը, մինչդեռ նորից կարելի է կիրառել շատ հեշտ շնչառական շարժում` տեխնիկապես և դուրս գալ այդ վիճակից առանց դեղորայքի: Շնչառական համակարգի հիվանդությունների բուժումը հատուկ շնչառական ֆիզկուլտուրայով ցուցված է վաղուց նաև ավանդական բժշկության կողմից, իսկ կենտրոնի մասնագետների փորձը հնարավորություն է տալիս օգտվելով տարբեր  մեթոդ-համակարգերից` վերականգնվել հիվանդություններից կարճ ժամանակահատվածում: Թեև տիբեթյան բժշկությունը գտնում է, որ բժշկվելու համար անդրաժեշտ է գոնե ինը ամիս:

Աերոֆլեքս շնչառական մարզումների մեթոդը ռացիոնալ և արագ ազդող մեթոդ է, հատուկ մեր անհամբեր և տարբեր հիասթափվածություն ապրած ժամանակակից անվերջ շտապող մարդու համար, քանի որ փաստացի և ստատիստիկ բազմաթիվ տվյալներ խոսում են մեթոդի հզորության մասին:


Մակերեսային շնչառությունը և դրանից բխող պրոբլեմները

Արագ փորձ. ուղիղ նստել, մի ձեռքը դնել որովայնին, մյուսը կրծքավանդակին, խորը շունչ քաշել: Եթե ձեր որովայնը հետ գնա, իսկ կուրծքը բարձրանա վեր, նշանակում է դուք շնչում եք սխալ կամ հակառակ: Դա մակերեսային շնչառություն է, որը հանդիպում է 90% մարդկանց մոտ, այսինքն 10-ից 9-ը ստանում է թթվածնի անբավարար քանակ և օրգանիզմը չի օգտագործում իր էներգետիկ հնարավորությունները, շնչելով թոքերի 1/ 5-րդ մասով: Միջին ծավալի թոքերը կարող են տեղավորել 9.08 լ օդ, մինչդեռ մեծ մասը կլանում են ընդամենը 2.28 - 3.42 լ օդ: Սա առաջին հերթին բերում է ավելցուկային քաշի կուտակման, քանի որ չեն վերամշակվում նյութափոխանակության մնացորդները, դրանք օրգանիզմը հեռացնելով կենսական կարևոր օրգաններից` պահեստավորում է ճարպաշերտերի ձևով: Ձեր շրջապատում կհանդիպեք հիմնականում կրծքային կամ խառը տիպի շնչառությամբ մարդկանց, դա բացի ավելորդ քաշի և տոքսինների կուտակումը, լուրջ խնդիրներ է առաջացնում սիրտ-անոթային և նյարդային համակարգի համար:

Անհրաժեշտ է սովորել շնչել որովայնով. ներշնչման ժամանակ որովայնը լցվում է օդով և ուռչում, իսկ արտաշնչելիս դատարկվում և հետ գնում: Այս դեպքում դուք աշխատում եք ստոծանիով, որը 3-4 անգամ ավելի հզոր մկան է, քան սրտամկանը և պահանջում է ավելի քիչ քանակությամբ սրտի կծկումներ և ավելի մեծ քանակությամբ  թթվածնով հագեցած արյուն է մղում գլխուղեղ և ծայրամասեր, արտաշունչի ժամանակ էլ ավելի լիարժեք են հեռացվում գազափոխանակության ընթացքում կուտակված ածխաթթու գազը և տոքսինները:

Փորձ 2. Փաստորեն, նախ սովորենք շնչել որովայնով: Հանգիստ պարկել, գիրք դնել որովայնին և կատարել ներշնչում` գիտակցաբար հետևելով, որպեսզի գիրքը բարձրանա, իսկ արտաշնչելիս` իջնի: Առաջին անգամից դա չի ստացվի, դուք տարիներով շնչել եք սխալ, բայց բնությունը մեզ ստեղծել է ստոծանիական շնչառությամբ, մի քանի փորձից հետո դուք կկարողանաք ղեկավարել շնչառությունը:

Շատերին կթվա, թե հասարակ, պարզ ակտ է շնչառությունը և կարիք չկա ծանրաբեռնելու միտքը,  հիմա էլ կենտրոնանալու շնչառության վրա: Բայց անհրաժեշտ է հասկանալ, որ շնչառությունը մեր օրգանիզմի ամենաբարդ և ամենակարևոր ֆունկցիաներից մեկն է: Այն վեգետատիվ ֆունկցիա է, ինչպես սրտի աշխատանքը, մարսողությունը և մի քանի այլ ֆունկցիաներ, որոնք մեր օրգանիզմը կատարում է անկախ մեր գիտակցությունից, և իզուր չեն այստեղ հայտնի հնդիկ փիլիսոփա Օշոյի խոսքերը. «Եթե բնությունը այդ ֆունկցիաները թողներ մարդկանց գիտակցությանն ու կամքին, մարդը տաս տարուց ավել չէր ապրի»: Բայց և այս մտքի շարունակություն որպես. «Կարգավորելով մտքի և մարմնի միջև միակ անսասան կամուրջի` շնչառության վիճակը, կարելի է ղեկավարել բոլոր օրգանների համահունչ աշխատանքը»: Սովորելով որովայնային խորը շնչառությունը, դուք մոտ հինգ անգամ ավելացնում եք ձեր թոքերի ծավալը, քանի որ թոքը բուրգի տեսք ունի, վերևում նեղ, իսկ որովայնային շրջանում լայն, երբ դուք պարբերաբար լցնում եք այդ լայն հատվածը, արթնանում են մինչև այդ քնած թոքաբշտիկները` ալվեոլները, և լիարժեք օգտագործում ձեր օրգանիզմի էներգետիկ ռեզերվները, դուք օրեցօր զգում եք թե
թևություն և տոնուսի բարձրացում:

Շնչել, շնչել ճիշտ
          
Նա է ապրում ավելի հագեցած կյանքով ով լիաթոք է շնչում:

Էլիզաբեթ  Բարրեթ Բրաունինգ


Ժամանակակից հասարակությունը կենտրոնանալով իր մտքի վրա, գործնականում մոռանում է մարմնի մասին: Մենք այնքան ենք մեր ուշադրությունը բևեռում ուղեղի աշխատանքին` առօրյա հոգսեր, գործ, վազք, որ գրեթե չենք լսում սեփական մարմնի ձայնը:

Եվ միայն ֆիզիկապես զգալով մեջքի ցավ կամ գլխացավ, սկսում ենք ուշադրություն դարձնել տարբեր հիվանդությունների նախանշաններին, բայց երբեք չենք հիշում շնչառության մասին, մինչև չենք զգում կոնկրետ շնչառական լուրջ խանգարումներ` շնչարգելություն, հևոցներ, բրոնխիտային և սպազմային երեևույթներ: Հաճախ դրանք կապում ենք սիրտ-անոթային կամ այլ բարդ երևույթների հետ, մինչդեռ շնչառության խանգարումն է բերում այդ բոլոր հիվանդությունների: Հակառակ, հևոցային և բերանով շնչառությունն է դեֆորմացնում ռիթմիկ շնչառության պրոցեսները:



Հարց և փորձ 3. Ինչպե՞ս շնչել` բերանով, թե՞ քթով: Իհարկե քթով. առօրյա հանգիստ շնչառությունը պետք է կատարել քթով, քանի որ քթի խոռոչում օդը տաքանում է, մաքրվում է փոշուց, մանրէներից և հասնում թոքի բոլոր բլթերին, մինչդեռ բերանով շնչելիս չի կարգավորվում օդի ջերմությունը և խոնավությունը, ինչպես նաև լիարժեք չի հասցնում թթվածինը թոքերի որովայնային հատվածին, որտեղ առավել ճիշտ գազափոխանակություն է կատարվում:

Այսպիսով, որպես պարզագույն շնչառական վարժություն առաջարկում ենք տաս անգամ կատարել քթով և որովայնով ներշնչում-արտաշնչում: Օրը երեք անգամ տարբեր ժամերին կրկնելով 21 օր, դուք կզգաք ինչպես եք փոխում ձեր կազմվածքը, և ձեր էներգետիկ վիճակը:

Նախ խորը ռրիթմիկ շնչառությունը արագացնում է.

1.    նյութափոխանակության պրոցեսները
2.    մարսողության պրոցեսները:

Թթվածնային անբավարարության պայմաններում մեր օրգանիզմը պաշտպանվում է պահեստավորելով չմարսված սննդային մնացորդները ճարպերի մեջ, բջիջները չեն արտադրում էներգիա և դուք մշտապես հոգնած եք լինում: Կրծքային շնչառությունը նպաստում է ադրենալինի արտազատմանը, որը դանդաղեցնում է մարսողության պրոցեսը, էներգիան գնում է մկանները, որոնք գերլարված և գրգռված վիճակում գտնվելով ` ցավի զգացողություն են առաջացնում:

Որովհետև խորը շնչառության ժամանակ, ընդհակառակը, նյարդային համակարգը ավտոմատ հանգստացնում է մկանները և ուժեղացնում աղեստամոքսային տրակտի աշխատանքը` պերիստալտիկան, արյան շրջանառությունը և սննդի ընդունումը:

Յոգայում ընդունված է հետևել շնչառությանը ուտելու ընթացքում` թուլացնել որովայնի և ստամոքսի մկանները, որը ապահովում է արագ հագեցում և ճիշտ մարսողություն:

Հաճույք ստանալ ուտելիքներից` սովորաբար այս դեպքում արտադրվում են էնդորֆիններ` հաճույքի հորմոններ հիպոֆիզից եկող ազդակով, որն էլ ստիպում է օգտագործել շոկոլադ, քաղցրավենիք և այլն, որն էլ համրվում է ավելորդ քաշի հիմնական պատճառ:

Հնարավոր է ուտելու փոխարեն կատարել մի քանի խորը ներշնչում - արտաշնչում, կարտադրվեն նույն էնդորֆինները և դուք փոխարենը քաղցրով հագենալու, կարող եք շնչառությամբ ղեկավարել ձեր ախորժակը:  Մյուս կարևոր պրոցեսը, որն ակտիվանում է ճիշտ շնչառության շնորհիվ, դա սեփական մարմնին լսելու ունակությունն է: Հասկանալով ձեր մարմնի պահանջները և մեծացնելով հնարավորությունները, կարող եք շնչառությամբ կարգավորել դրանք:


Փորձ 4. Սովորել հետաքրքիր շնչառական տեխնիկա երկրաչափական շնչառություն.

1. ներշնչել մտքում հաշվել 1,2,3,4
2. պաուզա 1,2,3,4
3. արտաշունչ 1,2,3,4

Սա եռանկյունաձև շնչառություն է:


1. ներշնչել
2. պաուզա
3. արտաշնչել
4. պաուզա

Սա քառակուսային շնչառություն է: Ավելացնում է թոքերի և արյան մեջ թթվածնի քանակը:

Փորձ 5. Խորը արտաշնչում.

Մենք սովոր ենք ասել խորը շունչ քաշիր, բայց գրեթե չենք ասում, խորը արտաշնչիր, այս ժամանակ է իրականում դուրս մղվում ամբողջ վերամշակված օդը թոքերի ստորին հատվածներից, նպաստելով անգամ ստամոքսի կծկումներին:

Aeroflex.am