Մարմնամարզության ժամն է. արդյունավետ վարժություններ՝ ֆիթբոլի օգնությամբ

Պատրաստվում եք լողա՞փ  մեկնել: Դե ինչ, կագմվածքը կարգի բերելու ժամանակն է: Մի պահ տեղափոխվենք մանկություն և սկսենք "խաղալ" գնդակով: Դա և' հաճելի է, և՛ արդյունավետ:
Այլևս ժամանակ մի' կորցրեք. վերցրեք մեծ, փչովի գնդակ ֆիթբոլ և գործի անցեք:

Բարակ իրան

Նստեք ոտնաթաթերի վրա, ֆիթբոլը պահեք գլխավերևում: Դանդաղ թեքվեք դեպի աջ: Վերադարձեք ելման դիրք, ապա թեքվեք դեպի ձախ: Աշխատեք վարժությունը կատարել այնպես, որ նստատեղն ու ոտնաթաթերը կպած մնան: Վարժությանը պետք է կատարել 25-ական անգամ՝ յուրաքանչյուր կողմի համար:

Ազդրերի համար

Աջ կողքով պառկեք գնդակի վրա: Ծնկից ծալեք աջ ոտքը, իսկ ձախն ուղղեք և 20 անգամ բարձրացրեք վերև: Ձեռքերը տարածեք կողքերում (այդպես ավելի հեշտ է հավասարակշռությունը պահպանել): Այնուհետև թեքվեք մյուս կողմի վրա և վարժությունը կրկնեք այդ դիրքով:

Ուղիղ մեջք

Նստեք ֆիթբոլի վրա: Յեռքերը պահեք գլխի հետևում: Մեջքն ուղիդ պահելով՝ թեթևակի թեքվեք հետ (եթե հանկարծ զգաք, որ գնդակր «փախչում» է ձեր տակից, մի քիչ խորը նստեք): Վերադարձեք ելման դիրք: Աշխատեք վարժությունը կատարել ամենաքիչը 15 անգամ:

Թուլանում ենք

Մեջքով պառկեք ֆիթբոլի վրա, ոտքերը ծնկներից ծալեք: Առավելագույնս ձգեք որովայնի մկանները, ուսերը, իսկ գլուխը հետ գցեք: Զգացեք, թե ինչպես է ձեր մարմինը ձգվում ու թուլանամ: Ձգվելով գնդակի վրա՝ խորը շնչեք:

Մարզենք որովայի մկանները

Պառկեք մեջքի վրա, ֆիթրոլը սեղմեք երկու ոտքով, ապա ուղղահայաց բարձրացրեք: Արտաշնչելիս գնդակը դանդաղ իջեցրեք այնպես, որ ոտքերի ու հատակի կազմած անկյունը մոտ 45° լինի: Վարժությունը կրկնեք 15 անգամ: Այս վարժությունն օգնում է մարզել ու պրկել որովայնի մկանները:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am