Ինչու՞ է առաջանում ստոմատիտ. ինչի՞ մասին այն կարող է վկայել

Ի՞նչ է իրենից ներկայացնում ստոմատիտը
 
Ստոմատիտը (stoma-հուն. բերան) –բերանի խոռոչի լորձաթաղանթի ամենաշատ տարածված  հիվանդություններից է: Պետք չէ շփոթել ստոմատիտը գլոսսիտի (լեզվի վնասում), խեյլիտի(շրթունքի վնասում) հետ: Թեկուզ այս հիվանդությունը վարակիչ չէ, բայց պրակտիկորեն գրեթե բոլոր մարդիկ առնչվել են ստոմատիտի այս կամ այն ձևի հետ:
 
Ստոմատիտի պատճառները 
 
Ստոմատիտի զարգացման մեխանիզմը, ցավոք սրտի լիովին բացահայտված չէ, այդ իսկ պատճառով ցանկացած բան կարող է լինել զարգացման պատճառ:
Օրինակ՝ ստամոքս-աղիքային, սիրտ անոթային համակարգի հիվանդությունները, իմունիտետի անկումը, ավիտամինոզը, նյութափոխանակության խանգարումները, նյարդային համակարգի խանգարումները, չարորակ նորագոյացությունները, հորմոնալ փոփոխությունները,անեմիան և այլն:
Բացի այս ամենից, մեծ ազդեցություն ունեն նաև տեղային գործոնները՝ բերանի խոռոչի հիգիենան, կարիեսը, անորակ կամ վատ պատրաստված պրոթեզները , ծխելը, ալկոհոլի օգտագործումը և այլն: Կարևոր է նաև ատամի մածուկի դերը՝ հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք, որոնք պարունակում են նատրիումի լաուրիլսուլֆատ կարող են նպաստել ստոմատիտի զարգացմանը:
 
Ստոմատիտի նախանշանները՝
 
Բերանի խոռոչի թեթև կարմրությունը հանդիսանում է ստոմատիտի առաջին նախանշանը: Ժամանակի ընթացքում ավելի ուռում ու այտուցվում են: Եթե չսկսել այս շրջանում բուժումը, կարմրությունը կփոխարինվի խոցոտումներով՝ ոչ մեծ չափերի, օվալ կամ կլոր ձևով, մոխրագույն կամ սպիտակ գույնով, կարմիր երիզով և պատված թաղանթով: Եվ շուրջը գտնվող հյուսվածքը բացարձակապես առողջ է: Լեզուն նույնպես շատ ցավոտ է, և դժվարացնում է սննդի ընդունումը:
 
Խոցերը հիմնականում առաջանում են եզակի՝ սա թեթև ձևն է: Կա նաև բարդացած ձև, երբ մի քանի խոցեր՝ տարբեր ձևի և չափերի միավորվում են: Խոցերի առաջացումը զուգորդվում է ջերմության բարձրացմամբ, ավշային հանգույցների բորբոքմամբ, ինքնազգացողության վատացմամբ, գլխացավով, ախորժակի կորուստով, փորկապությամբ և այլ ախտանիշներով:

 
Ստոմատիտի ձևերը
 
Կատառալ ստոմատիտը ամենաշատ հանդիպող տարատեսակն է: Բերանի խոռոչը դառնում է այտուցված, հիպերեմիկ, կարող է պատված լինել դեղին կամ սպիտակ փառով: Նկատվում է շատացած թքարտադրություն: Այս ամենը կարող է զուգակցվել  լնդերից արյունահոսությամբ և բերանի տհաճ հոտով: 
 
Խոցային ստոմատիտ-կարող է զարգանալ և ինքնուրույն, և լինել կատառալի բարդություն: Ավելի շատ զարգանում է այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են ստամոքսի խոցային հիվանդությամբ և խրոնիկ էնտերիտով, սիրտ անոթային համակարգի և արյան հիվանդություններով, ինֆեկցիոն հիվանդություններով և այլն: 
 
Աֆթոզ ստոմատիտ-Պատճառ կարող են հանդիսանալ ՍԱՀ-ի հիվանդությունները, ալերգիկ ռեակցիաները, վիրուսները, ռևմատիզմը, ժառանգականությունը: Բերանի խոռոչում հայտնվում են 3-5 մմ խոցեր մոխրասպիտակավուն գունավորմամբ, միայնակ կամ բազմակի, վատ ինքնազգացողություն, ջերմության բարձրացում և ցավեր խոցոտված հատվածներում: Կարող է լինել սուր և անցնել խրոնիկական ռեցիդիվող ստոմատիտի:
 

Կանդիդոզային ստոմատիտ-սնկային հիվանդություն է հանդիսանում, որն ավելի շատ հանդիպում է երեխաների և ծերերի մոտ: Առաջանում է սնկի միջոցով (հաճախ candida խմբին պատկանող) և զարգանում է իմունիտետի անկման հետևանքով: Այս տեսակը հանդիսանում է վարակիչ և կարող է փոխանցվել՝ ինչպես կենցաղային այնպես էլ սեռական ճանապարհով:
 
Հերպետիկ կամ հերպեսային ստոմատիտ-ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի մոտ է հանդիպում: Հարուցվում է հասարակ հերպես վիրուսով և կարող է լինել, ինչպես սուր, այնպես էլ խրոնիկ: Թեթև ձևը սկսվում է փոքրիկ բշտիկներով, որոնք աֆտաներ են հիշեցնում, իսկ բարդացած ձևը բնորոշվում է բազմակի բշտիկներով բերանի ամբողջ խոռոչում: Առանձնահատկությունը այն է , որ ինչպես մյուս հերպեսային հիվանդությունների դեպքում, սրա դեպքում նույնպես վիրուսը մշտապես մնում է օրգանիզմում:
 

Աղբյուրը՝ Doctors.am
28 Հոկտեմբերի, 2015