Գունային ցուցանիշ

Գունային ցուցանիշԹթվածնի փոխադրումը կատարվում է էրիթրոցիտներում գտնվող հեմոգլոբինի միջոցով։ Բնական է, նրանց քանակական տատանումներն առողջ օրգանիզմում ընդանում են հեմոգլոբինի քանակի հետ փոխզուգակցված ձևով։ Օրինակ, ֆիզիկական աշխատանքի ժամանակ միավոր ծավալում էրիթրոցիտների քանակի ավելացման հետևանքով բարձրանում է նաև հեմոգլոբինի մակարդակը։ Սակայն սակավարյունությունների դեպքում էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակի այս համամասնությունը խանգարվում է։ Ուստի բժշկության մեջ ընդունված է այդ երկու մեծությունների հիման վրա որոշել կարմիր արյան մեկ ցուցանիշ ևս, որն ունի ոչ պակաս կլինիկական արժեք։ Դա գունային ցուցանիշն է (Գց), որը նշվում է նաև Fi-ով (Farben index –գունային ցուցանիշ բառերի սկզբնատառերով)։ 

Գունային ցուցանիշը ցույց է տալիս հետազոտվող անհատի էրիթրոցիտների հեմոզլոբինով հագեցվածության աստիճանը։ Դրա համար բավական է հետազոտվողի Hb%-ը բաժանել նրա էրիթրոցիտների քանակի վրա (հետ.ա%։ հետ.էր.քան.)։ Այդ հարաբերությունից կստացվի հետազոտվող էրիթրոցիտի հեմոգլոբինով միջին հագեցվածության չափը (գունավորման աստիճանը)։ Այդ հարաբերությունը համեմատում են Hb-ի և էրիթրոցիտների բնականոն քանակի հարաբերության հետ, որը տղամարդու համար կլինի 16,7%Hb%:5 մլն։ Առողջ մարդկանց գունային ցուցանիշը տատանվում է 0,8-1-ի սահմաններում և ցույց է տալիս, որ էրիթրոցիտների գունավորումը հեմոգլոբինով բնականոն է։ Կլինիկայում գունային ցուցանիշի հիման վրա սակավարյունությունները ենթարկվում են դասակարգման։ Սուր արյունահոսությունների ժամանակ գունային ցուցանիշը նույնպես մոտենում է 1-ի, որովհետև էրիթրոցիտների քանակը և հեմոգլոբինի %-ը համաչափ են պակասում։ Այդպիսի սակավարյունությունն անվանում են նորմոքրոմ։ Որոշ սակավարյունությունների ժամանակ հեմոգլոբինի քանակը ավելի շատ է պակասում, քան էրիթրոցիտների քանակը, որի հետևանքով Գց-ն 1-ից շատ ավելի փոքր է։ Նման սակավարյունության դեպքում էրիթրոցիտի գույնը սովորականից բաց է և այն կոչվում է թերգունային (հիպոքրոմ) սակավարյունություն։ Վիտամին Bշ-ի անբավարարության ժամանակ էրիթրոցիտների քանակը հեմոգլոբինի համեմատությամբ ավելի շատ է պակասում և դրանք հեմոգլոբինով սովորականից մուգ են ներկվում։ Այս սակավարյունությունը անվանում են` գերգունային (հիպերքրոմ) սակավարյունություն։ Սակավարյունությունների ախտորոշման և բուժման գործում Գց-ի որոշոմը կարևոր կլինիկական արժեք ունի։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին