Աբիոտիկ միջավայր

Անկենսածին միջավայր` (հուն. ա՝ ժխտական մասնիկ, բիոթիկոս` կենսական, կենդանի)։ Օրդանիզմների բնակության անօրգանական պայմանների(գործոնների) ամբողջությունը։ Աբիոտիկ միջավայրի գործոնները կարելի է բաժանել քիմիականի (մթնոլորտի, ծովերի և քաղցրահամ ջրերի քիմիական բաղադրությունր) և ֆիզիկականի (օդի, ջրի ջերմաստիճանը, ճնշումը, գերիշխող քամիները, հոսանքները, ճառագայթածին ֆոնը և այլն)։ Օրգանիզմները պատմական, զարգացման ընթացքում ապրելով կոնկրետ աբիոտիկ միջավայրի պայմաններում հարմարվել են որոշակի համալիր գործոնների ազդեցությանը և կենսագործունեության պրոցեսում ազդում են այդ միջավայրի վրա։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին