Ակուստիկ ագնոզիա

Անվանում են նաև լսողական ագնոզիա կամ «հոգեկան խլություն», որի հիմքում ընկած է լսողական զուգորդական գոտու ախտահարումը: Հիվանդը լսում է, սակայն չի հասկանում բանավոր խոսքի հնչյունները և չի ճանաչում նախկինում ծանոթ ոչ վերբալ հնչյունները կամ ձայները` ժամացույցի տկտկոցր, ջրի խշշոցը, զանգակի զնգոցը, շան հաչոցը և այլն: Եթե առարկան կամ կենդանին գտնվում է տեսադաշտի սահմաններից դուրս, այսինքն` չի գործարկվում տեսողական գնոզիսը, խանգարվում է ոչ թե ձայների ընկալումը, այլ դրանց իմաստավորումը: Որոշ դեպքերում չեն ճանաչվում հանրահայտ մեղեդիները (ամուզիա):

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին